Ո՞ւմ օրակարգն են սպասարկում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում, իսկ ընթացիկ 2-3 ամիսներին՝ ավելի ինտենսիվ, Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայաստանյան խոսույթում բացառապես թուրքական օրակարգի տարբեր բաղադրիչներ է գեներացնում և փորձում հնարավոր բոլոր տարբերակներով անհասկանալի բացատրություններ տալ դրանց։ Հատկանշական է, որ փաշինյանական հռետորաբանությունը գրեթե կրկնօրինակում է այն շեշտադրումները, որոնք գերկարևոր են թուրքական քարոզիչների համար։ Մասնավորաբար, մենք տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության փաստը ներկայացնում որպես «անցած-գնացած» մի հին պատմություն՝ խորապես գիտակցելով, թե ինչ ռիսկեր են պարունակում իր կողմից հնչող թեզերը։

Նա վերջին շրջանում իր խոսույթում, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ընդհանրապես ոչ մի բառ չի բարձրաձայնում հայոց պատմության այդ դառը դրվագի մասին, ավելին՝ փորձում է հանրությանը դուրս բերել այդ օղակից և այն ներկայացնել որպես պատմության մեջ տեղի ունեցած մի դրվագ, ընդամենը շարքային իրադարձություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին՝ անհասկանալիորեն արդարացնելով օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը։ Նա բավականին իներտ է վերաբերվում 1918-23 թվականների ջարդերին, ասես ուղղակի մի միջադեպ է պատմում Առաջին աշխարհամարտի տարիներից, օրինակ՝ Գալիպոլիի ճակատամարտից, որն, ի դեպ, Թուրքիայում նույնպես նշվում է ապրիլի 24-ին (այս ճակատամարտում օսմանյան Թուրքիան շատ կասկածելի հաղթանակ տարավ Անտանտի զորքերի նկատմամբ. բրիտանացիները ջախջախվեցին Բոսֆորում)։ Կուսակցական վերջին մի քանի հանդիպումներում, որոնք առանձին կտորներով ներկայացվում են հանրությանը, Փաշինյանի հիմնական ասելիքը կապված է հայոց պատմության այս դրվագին։

Նա մի առանձնահատուկ ոգևորությամբ է խոսում Ցեղասպանության մասին՝ փորձելով «մաքրել» թուրքական հետքը։ Սա, ի դեպ, տևական ժամանակ արվում է Ապրիլի 24-ին ընդառաջ. թերևս պատահական չէ, որ այս գործընթացը հենց այս փուլում է շրջանառության մեջ մտել։ Ի՞նչ է ասում Փաշինյանը. օրերս տեղի ունեցած հանդիպմանը նա բաց տեքստով խոսում էր այն մասին, որ օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած «իրադարձությունները» (նշենք, որ իր խոսքում նա չէր օգտագործում «Ցեղասպանություն» ձևակերպումը՝ հիմնականում նշելով «ջարդեր», «եղեռն» տերմինները) կայսրությունների սխալ քաղաքականության արդյունք են եղել։ Չի բացառվում, որ կլսենք նաև այնպիսի պնդումներ, թե՝ «դե, օսմանյան կայսրության ներսում ոչ մեկս չենք եղել, չենք տեսել, թե իրականում ինչ էր պարտադրվում դրսից, իսկ այդտեղ խաչվում էին ռուսական և բրիտանական կայսրությունների շահերը, իսկ ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ կլիներ, եթե թուրքական իշխանությունները չենթարկվեին նրանց ճնշումներին»։

Սա փաշինյանական տրամաբանությանը բնորոշ ոճ է, երբ փորձ է արվում աղավաղել պատմական իրողությունները։ Նշենք, որ «ցեղասպանության զոհ» ասելով՝ պետք է նկատի չունենալ զուտ միայն այն մարդկանց, որոնք ֆիզիկապես ոչնչացվել են։ Բանն այն է, որ, ըստ միջազգային կոնվենցիաների համապատասխան բանաձևումների, ցեղասպանության զոհ են համարվում նաև այն անձինք, ովքեր զրկվում են իրենց պատմական հայրենիքից, տեղահանվում են, այդ տեղահանությունների ու հարձակումների ժամանակ վիրավորումներ ստանում, անգամ հոգեկան տրավմաներ ստացած մարդիկ են համարվում ցեղասպանության զոհ։ Առաջիկայում, ըստ ամենայնի, Փաշինյանը կփորձի իր «գեոպոլիտիկ» թեզերի հերթական «պորցիան» տիրաժավորել և հանրության հետ ալեգորիաներով խոսելիս, ասենք, պատմել, թե ինչպես, օրինակ՝ ռուսները դուրս եկան Արևմտյան Հայաստանից՝ հենց նրանց մեղադրելով տեղի ունեցած ջարդերի մեջ, ինչը, իհարկե, կդառնա փաշինյանական աբսուրդի թատրոնի հերթական գլուխգործոցը։

 

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ կազմեն «Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի անվանացանկը»։ Յուրաքանչյուրի համար պարզ է, որ դա գործնականում անհնար մի գործընթաց է, և նման ցուցակ կազմելը՝ գրեթե բացառված է։ Կարող ենք եզրակացնել, որ սա թուրքական իշխանությունների կողմից հերթական պարտադրված օրակարգն է, որպեսզի կարողանան իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Թուրքիայում տեղի ունեցածը։ Ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի հավաքել մի քանի հարյուր հազար մարդու տվյալ, որն էլ առիթ կտա կասկածի տակ դնել 1,5 միլիոն հայերի ցեղասպանվելու փաստը, որոնք սրբադասվեցին 2015-ին Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Այս դրվագը նախօրեին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ վերահաստատեց քպական Անդրանիկ Քոչարյանը, որը նշեց, թե «սա մի աշխատանք է, որը պետք է վաղուց արվեր, ու ցավալի է, որ չի իրականացվել, այստեղ լուրջ անելիք ունեին եկեղեցին, ազգային կուսակցությունները և Սփյուռքը»։

Ակնհայտ է դառնում, թե իրականում ում է թիրախավորում Փաշինյանը և հանրության աչքին հերթական անգամ դեմոնիզացնում այս կառույցները։ Ու ամենամարազմն այն է, որ այս մասին բարձրաձայնում է մի իշխանության ներկայացուցիչ, որի օրոք զոհվել է 4000-ից ավելի զինվոր, որոնց ցուցակը տեխնոլոգիայի այս դարում չորս տարի անց էլ դեռ չեն հրապարակել, այնինչ խոսում են 110 տարվա վաղեմություն ունեցող դեպքի մասին։ Մեծ Եղեռնի փաստը կասկածի տակ դնելու ավելի պրոթուրքական քայլ թերևս դժվար է պատկերացնել, սա իր հերթին խոսում է այն մասին, որ Թուրքիայի երազանքը կյանքի է կոչվում Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կլիներ Իսրայելի ցանկացած ղեկավարի հետ, եթե նման թեզ բարձրաձայներ ու կասկածի տակ դներ Հոլոքոստի փաստը։

Մի առանձին բարդ ու խճճված իրավիճակում են հայտնվում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած 36 երկրները, քանի որ ճանաչելով Ցեղասպանությունը՝ որպես փաստ, ակամայից հայտնվում են անհասկանալի մի նոնսենսի մեջ։ Ամփոփելով՝ կարող ենք հավելել միայն, որ շատ ավելի հավանական սցենարների շարքից կլինի այն, որ մի օր էլ, ասենք՝ Ապրիլի 24-ին կամ դրան ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը որոշի, որ ոչ թե բարձրանում է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Մեղծ Եղեռնի անմեղ զոհերին, այլ, որպես հերթական «բարի կամքի» դրսևորման դրվագ, այցելում է Անկարա և մասնակցում Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի հերթական տարելիցին։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am