Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am

Ռուսները դեռ հույս ունեին, որ Արցախ գիծը կարող են պահել, այսինքն՝ դեռ հույս ունեին, որ արցախցիները կարող է վերադառնային, իսկ եթե պետք է վերադառնային, ապա իրենց անվտանգությունը պետք է ապահովվեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։


«Եկել, հասել են մի տեղի, որ պարզ է, որ ոչ մի վերադարձի մասին խոսք չկա։ Ավելին, հայկական կողմն ամեն ինչ անում է, որ վերադարձի մասին խոսք էլ չլինի, այսինքն՝ վերադառնան որպես ինչ Արցախ, երբ հայկական կողմն ասում է, որ ոչ մի ինքնակառվարման մարմիններ պետք է չստեղծվեն, բա այդ մարդիկ գնան իրենց ո՞վ է կառավարելու, ադրբեջանական կո՞ղմը։ Ռուսները տեսել են այդ ամենը, որոշել են՝ այլ բան ստանալ Ադրբեջանից, դրա դիմաց փակեն այդ թեման, ինչպես միշտ այդ մոտեցումներն աշխատում են թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների դեպքում։ Ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում, բայց եթե այդ լուծումը չկա, ապա իրենց ինչի՞ն է պետք խաղաղապահ ուժ պահելը։

Ռուսաստանի համար հիմա կարեւոր է Ուկրաինայում հարցը լուծել, հետո կզբաղվի այս հարցերով։ Նրանք մտածում են՝ եթե դա հայերին պետք չէ, մեզ էլ պետք չէ, կամ եթե հայերն այսպես են ուզում, թող լինի, հետո տարածքներ կկորցնեն, կգան, մեզ կխնդրեն, իհարկե դա սխալ է, ռուսները պետք է մտածեին երկարատեւ շահերի մասին։ Այդ երկարատեւ շահերի մասին պետք է հայկական կողմն էլ մտածեր»,- նշեց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ այսպիսով կարելի է համարել, որ Արցախի հարցն այս պահին փակ է․ «Գուցե ռուսները վերադարձնեն այդ հարցն օրակարգ, արցախցիներին վերադարձնելու հարց գուցե քննարկեն, առայժմ դեռ շուտ է այդ մասին խոսելը։ Ամեն դեպքում սա շատ վատ ավարտ է ունենալու, որովհետեւ ունենք ոչ կոմպետենտ ղեկավար»։

Նշենք, որ պաշտոնական Մոսկվան հաստատել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանագրերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման մեկնարկը։

դիտվել է 510 անգամ
Լրահոս
Ռուսաստանի Դաշնությունը արգելել է մի շարք իշխանական քաղաքական գործիչների և գործարարների մուտքը Ռուսաստան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետ Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով ու մտքերով... Եթե նման բան աներ իմ խմբագրության լրագրողը, բանը չէր հասնի ուրիշի դաս տալուն․ Սևակ Հակոբյան Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում, բնակիչների մտահոգությունները չեն փարատվել. Հայտարարություն Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… . Ռուբեն Հակոբյան Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Յոժ-ի ու Հովիկի էությունը «ՔԱՔ» է․ Արա Վարդանյան (video) ՔՊ-ն խոստանում կոշտ քայլերի անցնել (video) Կառավարությունը չի հերքում Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին Կարինե Խոդիկյան ա, Հովհաննես Դավթյան ա․ ձեր վնգստոցներին մի պատասխան պետք է տանք․ քաղաքացի (video) Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետ Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը «Ոտքի՛ կանգնեք․ Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում (video) Թուրքին պահող «փսլինք», պատասխանը ձեր չի ուշանալու․ Արա Վարդանյան (video) Սրբազանին որակում տա ու դա անպատասխան մնա՞․ պատգամավոր (video) Մայիսի 8-ին կորոշվի Նիկոլի խաղերի վերջը․ Միկա Բադալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am