Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետ
Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցելու` երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։
«Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամության մասին` համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ փոխվստահության մթնոլորտում պահպանելով ճշգրտության, թափանցիկության սկզբունքները»,- ասել է Ախունդովը։