Դումանյանն ու գյուղատնտեսությունը կամ օձն ու դաղձը

ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանն Aravot.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Երևանի կենտրոնից բուհերի տեղափոխելուն` մասնավորապես նշել է. «Տեսեք, Պոլիտեխնիկն էլ է պատմական, բայց եթե գնում ենք տեխնոլոգիական բուհի գաղափարին, տեխնոլոգիական բուհը ենթադրում է լուրջ տեխնոլոգիական բազա, ինչն այսօրվա պոլիտեխնիկի շրջակայքում դժվար է պատկերացնելը: Նույնն էլ այսօրվա Գյուղատնտեսական ակադեմիային է վերաբերում: Այսօր հնարավոր չէ ստանալ լիարժեք գյուղատնտեսական կրթություն՝ միայն լսարանում, պետք է ունենալ բազաներ, արոտավայրեր, ֆերմաներ, տեխնիկա, ու լավ կլինի, որ լսարանը հեռու չլինի այդ ամենից, լսարանից պետք է հեշտությամբ տեղափոխվել տեխնոլոգիաների մոտ, ոչ թե գալ Աբովյան պուրակում դաս անել, հետո գնալ Բալահովիտ կամ Արմավիրի մարզի ինչ-որ դաշտ: Ֆունդամենտալ կրթության համար ներշնչող միջավայրը կարեւոր է, օրինակ` մանկավարժական համալսարանի հիմնական մասնաշենքի շուրջ անընդհատ սլացող մեքենաներ են, ձայնային ազդանշաններ… Դա բուհական միջավայր չէ»:

Հիմա հերթականությամբ անդրադառնանք մի քանի տարի կրթության ոլորտը ղեկավարած Դումանյանի մտքի գոհարներին:

1. Կցանկանայինք, որ Դումանյանը առաջիկայում բանավոր խոսեր Պոլտեխնիկին անհրաժեշտ տեխնոլոգիական բազայի և դրա հետ կապված ներկայիս տեղակայման պայմաններում խոչընդոտների մասին: Իհարկե առարկայական:

2. Մանկավարժական համալսարանի շուրջ անընդհատ սլացող մեքենաների, ձայնային ազդանշանների պատճառով ֆունդամենտալ կրթության համար ներշնչող թերի միջավայրը վկայակոչելիս՝ Դումանյանը, թերևս, պետք է հիշեր, որ հարցազրույցում իր կողմից նշած երկու բուհերի՝ ԵՊՀ և ԵՊԲՀ կողքերով անցնում են ազդանշանաշատ փողոցներ (Հերացի, Աբովյան, Ալեք Մանուկյան, Կորյուն): Այս 2 բուհերը պակաս կարևոր ֆունդամենտալ կրթական ծառայություն չեն մատուցում մանկավարժականի համեմատ: Իսկ արտերկրում ազդանաշնաշատ փողոցների և բուհերի ներդաշնակ բազմաթիվ համադրություններ ԿԳՄՍ նախկին նախարարը կարող է գտնել՝ ապավինելով google-ին:

Այժմ գյուղատնտեսական ակադեմիայի մասին

1. 2020-2022 թթ. ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը պետք է իմանար, որ 2024 թ. ՀՀ-ում գյուղատնտեսական ակադեմիա անունով բուհ չկա: Այն վերանվանվել է 20 տարի առաջ: Չկա ժողհամալսարան, ժողինստիտուտ: Կա ԵՊՀ և տնտեսագիտական համալսարան:

2. Ըստ Դումանյանի՝ ագրարային համալսարանը չպետք է լինի քաղաքի կենտրոնում: Դումանյանին կրկին խորհուրդ ենք տալիս դիմել google-ի օգնությանը և տեսնել, թե ինչպես միջազգային բարձր վարկանիշ ունեցող գյուղատնտեսական բազմաթիվ բուհեր տեղակայված են քաղաքների կենտրոնում: Նույնը վերաբերում է նաև հետխորհրդային երկրներին: Ի դեպ, Փաշինյանի հերթական փչոց Ակադեմիական քաղաքը ևս Երևանում է նախատեսված, Կենտրոն վարչական շրջանում բուհերն ընդամենը տեղափոխվելու են Աջափնյակ վարչական շրջանի ինչ-որ մի անհայտ ու պատահական տարածք, ի՞նչ տարբերություն, սակայն, թե Երևանի որ մասում են դրանք: Հետևաբար՝ պարզ է, որ հնարածին Ակադմիական քաղաքը ևս չի ունենալու բազաներ, արոտավայրեր, ֆերմաներ, տեխնիկա և այլն, ինչով փորձում են ոմանք «հիմնավորել» Փաշինյանի՝ բուհեր փակելու և էլիտան ոչնչացնելու հերթական դավադիր ծրագիրը:

3. Ըստ Դումանյանի՝ ագրարայինը պետք է ունենա բազաներ, արոտավայրեր, ֆերմաներ, տեխնիկա, ու լավ կլինի, որ լսարանը հեռու չլինի այդ ամենից, լսարանից պետք է հեշտությամբ տեղափոխվել տեխնոլոգիաների մոտ, ոչ թե գալ Աբովյան պուրակում դաս անել, հետո գնալ Բալահովիտ կամ Արմավիրի մարզի ինչ-որ դաշտ: Դումանյանի աշխարհացունց գաղափարներն արտահայտելուց տասնամյակներ առաջ, 1930 թվականից սկսած՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսական 2 բուհերին հատկացրել է իր նշած բազաները, ֆերմաները, արոտավայրերը ներկայիս Արմավիրի և Կոտայքի մարզերում, որոնք շատ մոտ են Երևանին (իհարկե, մեքենայով գնալու դեպքում): Լսարաններն ու իր նշած արոտավայրերը, որոնք նախատեսված են գյուղատնտեսական կենդանիների համար, չեն կարող իրար մոտ լինել: Ի դեպ պարզ է, թե ինչո՞ւ է Դումանյանի մեջ տպավորվել Բալահովիտը, սակայն չի տպավորվել Արմավիրի ինչ-որ դաշտի անունը: Արմավիրի ինչ-որ դաշտն էլ պակաս Բալահովիտ չէր:

4. Եթե Դումանյանը շարունակի զարգացնել բուհերի տեղակայման իր տրամաբանությունը, կարող ենք օգնել իրեն: Իր հարազատ ֆակուլտետը կարող ենք տեղակայել ինչ-որ մի մարզի ինչ-որ մի դաշտում կամ ինչ-որ մի ձորում: ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը կարող է լինել ԶՊՄԿ-ի, Պոլիտեխնիկի քիմիականը՝ Նաիրիտի, ԵՃՇՊՀ շինարարաությանը՝ Աշտարակի կամրջի, ԵՊԲՀ դեղագիտականը՝ իր տան ամենամոտ գտնվող դեղատան մոտ:

5. Եթե Դումանյանը գտնում է, որ ագրարային համալսարանը չպետք է լինի Երևանում, ապա ինչու՞ էր իր ղեկավարած ԿԳՄՍ նախարարությունը անտեղի ծախս անում Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին և բացում Անասնաբուժական կրթագիտական կենտրոն, իսկ ինքն իրեն բնորոշ լայն ժպիտով կտրում կարմիր ժապավենը և լուսանկարվում խոշոր եղջերավոր կենդանու մուլյաժի ֆոնին:

Հ.Գ. Ի դեպ ագրարային համալսարանը ներկայիս աղետալի վիճակին հասցվել է Դումանյանի՝ որպես նախարարի և համալսարանի ղեկավարության համաձայնեցված և համատեղ գործունեության, ինչպես նաև գյուղատնտեսության ու ագրարային կրթության մասին մակերեսային պատկերացումներ ունենալու պատճառով: Պատասխանատվության պահը գալու է:

դիտվել է 318 անգամ
Լրահոս
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am