Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան

Միջազգային միջնորդներից ոչ ոք, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի հետ, չի ասել, թե հանդիպում է ունեցել «ահաբեկչական կազմակերպության» ղեկավարի հետ։ Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանն իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ նրանք բոլորն ասել են, որ հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Նրա գնահատմամբ՝ առանց Լեռնային Ղարաբաղի, որը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր, երկիրը մերկացել է։ «Առանց Լեռնային Ղարաբաղի մենք խոցելի ենք դարձել։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է մշտապես պահել օրակարգում։ Իշխանությունները, դրանից հրաժարվելով, ապացուցում են իրենց դավաճանական պահվածքը մեր հայրենիքի մի մասի հանդեպ»,- ասաց Օհանյանը։

Նախկին նախարարը հավաստիացրեց, որ հակամարտությունն ավարտված չէ, և Ադրբեջանը էլ ավելի է խորացրել այն իր հանցավոր գործողություններով։ «Հայաստանի իշխանությունները չեն կատարել խոստումը, ինչպես գրված է ազգային անվտանգության ռազմավարությունում, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանում թույլ չտալու վերաբերյալ, ուստի նրանք լեգիտիմ չեն»,- ամփոփեց Սեյրան Օհանյանը։
Աղբյուր՝ Yerevan.today

դիտվել է 399 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, մեզ նայիր․ այս ժողովրդից չե՛ս փախչելու․ քաղաքացի (video) Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը Լարված զրույց ոստիկանապետի հետ․ «Ինչի՞ եք բերման ենթարկել մարդկանց», «Կասենք, պետք չի բարձր գոռալ» (video) Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են Ինչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներով Արցունքաբեր գազով, եսիմ ինչ բալոնչիկներով զինված ոստիկաններին Նիկոլը հանել է մեր դեմ․Դանիելյան (video) Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն Հակոբյան Տրուֆալդինոն Հայաստանից Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Սա հաղթանակ է. շարժումը խախտել է Նիկոլի և իր գործընկերոջ ծրագիրը․ Բագրատ Սրբազան (video) Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն Էրատոյի անդամը՝ կասկածյալ Սրանք դավաճաննե՛ր են, պիտի բանտերում հայտնվեն․ լարված իրավիճակ կառավարության մոտ (video) Բյուրականի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ են անում, դեմ են տնօրենի ազատմանը (video) Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին Գիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն Մելիքյան Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար» Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208 Բյուրականի Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը ՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am