1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան

Անդրանիկ Քոչարյանն առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի այդպիսի կարևոր հայտարարություն չէր անի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե պետք է ունենալ այդ 1,5 մլն ցեղասպանված ժողովրդի անուն ազգանունները։

«Հասկանալի է չէ՞ թե ինչ է տեղի ունենում․ այս հակահայ քայլով Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ Մեզ հիշեցնում են Թուրքիայի կողմից առաջարկված պատմաբանների հանձնախմբի մասին, որը պիտի պատմությունը նորից ուսումնասիրեր, որպեսզի որոշվեր՝ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն կարելի՞ է համարել, թե՞ ոչ։ Այս մոտեցումն ամբողջովին անընդունելի է, ցեղասպանության փաստն իրողություն է, պատմագետներն աշխատել են, 30 երկիր ճանաչել է, վերջ»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ Փաշինյանի իշխանությունն ամբողջությամբ հանձնվել է հայ ժողովրդի թշնամիներին՝ ընդունելով, թե Տավուշի չորս գյուղերը մաս են կազմում Ադրբեջանին, ընդունելով, որ Արցախը ադրբեջանական տարածք է, հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության իրողությունը, թշնամիների շահերն է պաշտպանում։

«Ի՞նչ իմաստ ունի հաշվել ու պարզել 1,5 մլն զոհերի անունները։ Երևակայենք, որ Թուրքիան այս առաջարկը սեղանի վրա դրած լիներ, ամբողջ հայ ազգը կդատապարտեր, չէ՞, առաջարկում եմ դատապարտել այն։ Բոլորս մերժենք Հայաստանի կառավարության քայլը, որ վերադասավորման են ցանկանում ենթարկել հայ ազգի պատմությունը»,- հորդորեց Փափազյանը։

Նա շեշտեց՝ Փաշինյանի կառավարությունը հստակ քաղաքականություն է վարում՝ ազգային արժեքները չընդունելու քաղաքականություն։

«Չի ընդունում, որ չշարունակենք ցեղասպանության ճանաչման աշխատանքները, չի ընդունում, որ Արցախի ժողովրդի վերադարձի պայքարը սեղանի վրա թողնենք, չի ընդունում սփյուռքին որպես ազգի մաս, չի ընդունում, որ Հայաստանի ժողովրդին արժանապատիվ ապագա ապահովի։ Նա վախի մթնոլորտ է ուզում հաստատել Հայաստանի մեջ և համաձայնված է Ալիևի հետ, Փաշինյանը հատուկ ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար, այն է՝ ծնկի եկած»,- ասաց նա։։

Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի՝ ավելի ուշ արված հայտարարությանը, թե Ցեղասպանության զոհերի անուն ազգանունները պարզելու անհրաժեշտությունը դա զուտ իր անձնական մոտեցումն է, Փափազյանն ասաց․ «Սուտ է, թեստ են անում, փորձում են ժողովրդին, նրանք ստախոս են»։

Հիշեցնենք, որ իրակի օրը «Ազատության» եթերում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը։ Երեկ Քոչարյանը նույնը հաստատեց խորհրդարանական ճեպազրույցներում։

Իսկ երեկ, անդրադառնալով այս թեմային, Անդրանիկ Քոչարյանը ասել է. «Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցում է, քաղաքական որոշում չկա»:

դիտվել է 333 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am