Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի երեք շրջանների նահանգապետերից պահանջել է բարելավել իրավիճակը գյուղատնտեսության ոլորտում և սպառնացել է հաշվեհարդարով, եթե տարվա արդյունքներով հանձնարարականները չկատարվեն։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ գյուղական շրջանների զարգացման և գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը նվիրված հանդիպման ժամանակ Լուկաշենկոն նախազգուշացրել է երեք շրջանների ղեկավարներին, որտեղ գյուղատնտեսության թեման առավել արդիական է։
Պետության ղեկավարը դիմել է մասնավորապես Վիտեբսկի, Մոգիլյովի և Գոմելի շրջանների ղեկավարներ Ալեքսանդր Սուբոտինին, Անատոլի Իսաչենկոյին և Իվան Կրուպկոյին։ «Եթե այս տարի արդյունք չլինի, սպասեք ամենադաժան հաշվեհարդարի։ Ես ձեզ պարզ տեքստով եմ ասում»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նախագահը հավելել է, որ նահանգապետերի յուրաքանչյուր խոստում կենթարկվի մանրազնին վերլուծության։ Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վառելիքի գողության դեպքերը դեռ բացահայտվում են, մինչդեռ մարզերի ղեկավարները պարբերաբար աջակցություն են խնդրում վառելիքի գնման հարցում։ Լուկաշենկոն նաև ուշադրություն է հրավիրել աշխատանքային պրոցեսում կարգապահության, այդ թվում՝ անասունների անվտանգության ապահովման հարցերին։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը