Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանը ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ վերադարձն ապահովելու համար`չնայած ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման մեջ արձանագրված կոչին։ Այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր տեղի ունեցած «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«2021-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանն այս վարույթը հարուցեց Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում՝ ազգությամբ հայերի նկամամբ։ Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասսայական խտրականության քաղաքականություն է սերմանել հայերի նկատմամբ։ Ադրբեջանի երեխաներին սովորեցնում են ատել և սպանել հայերին, պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում՝ իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է»,- նշեց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի պատերազմ սանձազերծեց ԼՂ հայերի նկատմամբ․

«Նպատակն էր՝ վերացնել և վտարել էթնիկ հայերին իրենց հայրենիքից։ Ինչպես Ալիևը հետագայում բացահայտեց՝ «թշնամու նկատմամբ ատելությունն էր մեզ առաջ շարժում»։ 44-օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում և բռնության էին ենթարկում էթնիկ հայերին, և նկարահանվում՝ հպարտորեն կատարելով բռնության անկարագրելի գործողություններ՝ էթնիկ հայ քաղաքացիական անձանց և հայ ռազմագերիների նկատմամբ, միաժամանակ ռասսայական վիրավորանքներ հնչեցնելով։ Այս բռնությունն ու ահաբեկումը Ադրբեջանի կողմից օգտագործվեց էթնիկ զտման ենթարկելու համար ԼՂ-ից առնվազն վտարելով 30 հազար անձանց, նախագահ Ալիևը հաղթանակ հռչակեց՝ հայտարարելով որ այս տարածքներում երբևէ հայկական երգեր չեն երգվելու»,- ասել է Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ ցնցող այս դաժանություններից հետո, որոնք էթնիկ հայերի նկատմամբ ռասսայական խտրականության տասնամյակների գագաթնակետն էին, Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո, և, որ կարևորն է՝ Հայաստանը դիմեց, որ դատարանը հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, ովքեր այդ ժամանակ դեռևս չէին սպանվել և չէին վտարվել իրենց հայրենիքից։

Կիրակոսյանը ընդգծել, որ նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը․ «Բոլորս գիտենք, թե այդ ժամանակից ի վեր ինչ է տեղի ունեցել։ Նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց։ 2023-ի սեպտեմբերին ԼՂ-ի հայազգի բնակչությանը 9 ամիս սովատանջ անելուց հետո՝ շրջափակելով Լաչինի միջանցքը և դատարանի 2 նախնական միջոցառումների վերաբերյալ որոշումների աղաղակող խախտումների միոցով Ադրբեջանը սադրված հարձակում նախաձեռնեց՝ ստիպելով հարյուր հազարավոր հայերի հեռանալ հայրենիքից։ Մինչ օրս 200 անհայտ կորած անձինք կան և նրանց ընտանիքները տառապում են՝ չիմանալով նրանց ճակատագիրը»։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am