Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը

«Եթե իրավապահները համարժեք կերպով չպատասխանեն, ուրեմն պետք է անցնենք նրանց դաշտ և հետները խոսենք իրենց սիրած մեթոդներով, իսկ իրենց մեթոդները բոլորիս հայտնի են. պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում «Պռիվետ Ռոբ»-ի համար մարդկանց սպանելը»,– այս մասին վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է պրոիշխանական քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտում ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպին։

Ըստ քաղաքագետի՝ խնդիրն այս պահին բացառապես իրավապահների տիրույթում է. «Հուսով եմ՝ պատշաճ գնահատական կտրվի, կոպիտ և կոշտ, որպեսզի հետագայում նման դեպքերը կանխենք, այլապես ձնագնդիի էֆեկտով շատանալու են, մեծանալու, ու այս մարդիկ հասկանալու են, որ անպատժելի են, կարող են խնդիրները այս մեթոդով կարգավորել: Եթե իրավապահները համարժեք կերպով չպատասխանեն, ուրեմն պետք է անցնենք նրանց դաշտ և հետները խոսենք իրենց սիրած մեթոդներով, իսկ իրենց մեթոդները բոլորիս հայտնի են. պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում «Պռիվետ Ռոբ»-ի համար մարդկանց սպանելը»,- նկատում է Մկրտչյանը:

Զրուցակցի համոզմամբ՝ քաղաքական հայացքների համար մարդիկ չպիտի ենթարկվեն ճնշումների, առավել ևս՝ հարձակումների. «Որևէ պարագայում որևէ բռնություն, խուլիգանական վարքագիծ չի կարող արդարացում ունենալ: Ինչ է նշանակում՝ «նիկոլական պատգամավոր է», իսկ հիմա հարցը ուղղում եմ նույն «նիկոլական պատգամավորներին» և «նիկոլական իշխանությանը»՝ երկա՞ր է այս մթնոլորտը շարունակվելու ՀՀ-ում»:

Միաժամանակ քաղաքագետը մեկ այլ խնդիր էլ է տեսնում, երբ հայհոյախառը բառապաշարով փորձում են հարցեր լուծել:

«Կարծես թե ոմանք ժողովրդավարությունը շփոթում են ամենաթողության և լկտիության հետ, երբ քաղաքական տարբեր դեմքերի թիրախավորում են ու փորձում հայհոյախառը բառապաշարով նրանց հետ ինչ-որ հարցեր լուծել: Կոչ եմ անում օրենսդիրին, որ ՀՀ-ում վերադարձնեն հայհոյանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան, որովհետև ո՛չ հայհոյանքը, ո՛չ բռունցքները հարցեր լուծելու առումով ՀՀ-ում չեն կարող դեր խաղալ: Եթե հարցերը պետք է լուծվեն այս ճանապարհով, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պատրաստ է իր բռունցքները քորել ինչ-ինչ պատգամավորների վրա»,- նշել է նա:

Վերջինիս խոսքով՝ այս դրսևորումները պայմանավորված են նախկինում չտրված քաղաքական, իրավական գնահատականի բացակայությամբ:

«Երբ որ զուգարանում մարդ ծեծելու համար քրեական գործը վերաբացվում է, ու կոնկրետ մարդիկ դրա համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, երբ որ «Մարտի 1»-ի գործը վերաբացվում է, ու էլի ոչ ոք չի հայտնվում ամբաստանյալի աթոռին, առնվազն նրանց «շերեփուկները» պիտի ակտիվանան մի քանի գրոշի դիմաց, սա իշխանության տիրույթում գտնվող հարց է: Այս նորաթուխ խուլիգանը, որ հայտնվել է հասարականական տրանսպորտում, ո՞ւմ հետևորդն է, ընդդիմադիր ո՞ր խմբակի ներկայացուցիչն է՝ դաշնակցությա՞ն, «Պատիվ ունեմ»-ի՞, թե՞ «Հայաստան» դաշինքի: Ես համոզված եմ՝ վերջին 2-ից մեկը պիտի լինի, առնվազն նրանց լեքսիկոնն է մեջբերվել: Իսկ այդ քաղաքական ուժերի պարագլուխներն ովքե՞ր են՝ տարիներ շարունակ ՀՀ-ի և նրա ժողովրդի նկատմամբ դավաճանական ակտեր իրականացրած քաղաքական գործիչներ»:

Մկրտչյանի կարծիքով՝ այս մարդկանց կառուցողական դաշտ բերելը անհնար է. «Եթե մարդիկ սնվում են ինչ-ինչ 3-րդ ուժերից, օտարերկրյա հատուկ գործակալական ցանցի անդամ են, նրանց հանդեպ բացառապես իրավապահ համակարգը պիտի գործի շատ կոպիտ, շատ կոշտ մեթոդներով, որպեսզի մնացածի համար դաս լինի, որ որևէ նորաթուխ խուլիգան՝ փողոցի անկյունում կանգնող ու թզբեհ քաշող հանցագործ, մտքի ծայրով անգամ չանցկացնի քաղաքական հայացքների համար մարդկանց թիրախավորել և անգամ հասարակական տրանսպորտում չխորշել ու խուլիգանական դրսևորումների գնալ: Այս երկրում պե՞տք է ի վերջո գործի օրենք, պե՞տք է իրավապահները ոչ թե բերման ենթարկեն ու 3 ժամ հետո նմանատիպ խուլիգանների բաց թողնեն, այլ օրենքի ողջ խստությամբ պատժեն, որպեսզի նախադեպ լինի»:

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am