ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը քիչ առաջ առերեսվել է իրեն հանրային տրանսպորտում «հակահայ վիժվածքով» դիմած քաղաքացի Սամվել Վարդանյանի հետ, որին ձերբակալեցին այսօր իշխանական պատգամավորի հետ ծագած հայտնի միջադեպից հետո։ Այս մասին հայտնեց ձերբակալված քաղաքացու պաշտպան Ռուբեն Մելիքյանը` նշելով, որ պատգամավորի բողոքի հիման վրա գործ է հարուցվել եւ արդեն առաջադրվել է մեղադրանք ՔՐ օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով (խուլիգանության հատկանիշներով), իսկ իշխանական պատգամավորը տուժող է ճանաչվել։
Քննչական գործողությունն ավարտվել է, Սամվելը շարունակում է մնալ ձերբակալված, իսկ հետագա քայլերի ու անելիքների մասին Ռուբեն Մելիքյանը խոստացավ առաջիկայում հայտնել «լայվի» միջոցով։
Վստահորդի կատարած գործողությունը չի մտնում վերջինիս առաջադրված մեղադրանքի` այն է խուլիգանության հատկանիշներով հոդվածի տիրույթում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Սամվել Վարդանյանին իրավապահները բերման են ենթարկել ապրիլի 15-ին՝ ժամը 16:45 ին, իսկ հնարավոր կալանքի կամ ազատ արձակման մասին հայտնի կդառնա ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո` հինգշաբթի նույն ժամին։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը