«Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան

Միջադեպը, որպես այդպիսին, երևի տևել է 2-3 րոպե՝ պլյուս, մինուս․ ես ուղղակի միացրել եմ լայվը ու իմ ասելիքը վերբալ, կրկնում եմ՝ վերբալ մակարդակում փորձել եմ ասել, ինչին ի պատասխան նա ինձ հարվածել է, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ ունեցած Սամվել Վարդանյանը։

Վարդանյանը նշել է, որ ՔՊ-ական պատգամավորի առաջին հարվածը եղել է իր ձեռքին, ինչի հետևանքով իր հեռախոսը, դրամապանակն ու մյուս իրերը ընկել են։

Հակոբ Ասլանյանը երկրորդ հարվածը քաղաքացու որովայնին է ուղղել։ Սամվել Վարդանյանը շեշտում է, որ ինքն ընդամենը ՔՊ-ական պատգամավորի ձեռքն է հետ հրել, չի հարվածել ու ոչ էլ կարող էր իրեն թույլ տալ հարվածել տարիքով մարդու ․«Ես՝ երիտասարդ, առողջ տղամարդ, ինձ չէի կարող թույլ տալ հարվածել, բացի այդ՝ նստելու ցանկություն բացարձակ չունեմ։ Չեմ տուժել իր հարվածներից, դա ծիծաղելի էլ կլիներ՝ խուտուտ կարող էր լինել իր հարվածներից ինձ մաքսիմում»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որ հանրային տրանսպորտում խուլիգանական արարք գործած երիտասարդը խստագույնս պիտի պատժվի, ինչին ի պատասխան Վարդանյանն ասել է․ «Ալեն Սիմոնյանի հայտարարությանն ի՞նչ պիտի պատասխանեմ, ժպտում եմ, լայն ժպտում եմ, ի՞նչ ասեմ։ Նորմալ է, մենք այնպիսի ռեպրեսիաների ժամանակաշրջանում ենք ապրում, որ չեմ բացառում, որ գան ինձ տանեն։ բայց ի՞նչ հիմքով գան, տանեն, ծիծաղելի է ուղղակի, լայվի մեջ էլ է երևում, որ այդ մարդն է ինձ խփում, ես ուղղակի վերբալ իմ ասելիքն եմ ասում։ Եթե չեմ սխալվում, եթե ոչ ոք չի չեղարկել, մենք ժողովրդավար հասարակությունում ենք ապրում, ժողովրդավարական երկրում ենք ապրում, ես իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել, իշխանական պատգամավոր է եղել, իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականը իրենց գործունեությանը փորձել եմ տալ հանրային վայրում, հանրային պարսավանքի ինստիտուտն եմ փորձել աշխատեցնել»,-ասել է Վարդանյանը։

Քաղաքացին նշել է, որ հանրային տրանսպորտում 4-5 հոգի իրեն էին պաշտպանում, նույնքանը՝ ՔՊ-ական պատգամավորին, իսկ մյուսները անհաղորդ են մնացել։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը հանրային պարսավանքի է ենթարկել նաև Նիկոլ Փաշինյանին, ում տեսնելով փողոցում՝ դավաճան է անվանել, ինչի համար ձերբակալվել էր։

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am