Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն iz.ru-ին տված հարցազրույցում քննադատել է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ասելով.

«Երբ ղարաբաղցիները սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Ն. Փաշինյանը հարցրեց Վ. Պուտինին, թե ինչու է նրանց թողել բախտի քմահաճույքին։ Վ. Պուտինը պատասխանել է, որ դա Հայաստանի վարչապետն է որոշել, որ նրանք այլևս քաղաքացի չեն կամ հավակնում են որևէ այլ քաղաքացիության, բացի Ադրբեջանից:

Ես էլ եմ շփվել Ն. Փաշինյանի հետ, երբ տարբեր նիստերի էի մեկնում Երևան։

Ինձ թվում էր, որ նա, այնուամենայնիվ, հասկանում է Հայաստանի օգուտները Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շարունակությունից, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունից։ Բայց հիմա հայ պաշտոնյաները թե՛ Հայաստանի Անվտանգության խորհրդում, թե՛ Հայաստանի խորհրդարանում, ուղիղ խոսում են այն մասին, որ պետք է ավելի շատ ապավինել Եվրամիությանը, թե իբր ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ։

Այսինքն, ըստ էության, «շրջանը փակվում է»։ Հայկական ղեկավարությունն սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Ն. Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը։ Վստահ եմ, որ դա չի բխում հայ ժողովրդի շահերից։ Դա չի բխում մեր շահերից՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում բնակվող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության տեսանկյունից։

Նրանց նպատակը, ովքեր այժմ գայթակղում են հայկական ղեկավարությանը դեպի Արևմուտք, պարզ է՝ թույլ չտալ կայունություն Հարավային Կովկասում, փորձել նաև այդ տարածաշրջանը դարձնել իրենց գերիշխանության գոտին։ Ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքը փորձում է դա անել Կենտրոնական Ասիայում և մեր ընդհանուր մայրցամաքի շատ այլ մասերում», – նշել է Լավրովը։

դիտվել է 2416 անգամ
Լրահոս
Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video) Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video) Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել Նիկո՛լ, դու ո՞նց ես մոռանալու քո աղջիկ երեխու հայացքը․ ազատամարտիկ (video) Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞ Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ» Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Նիկո՛լ, դու չես հասկանու՞մ՝ քո երեխեքի համար էլ դու արդեն պապա չես․ քաղաքացի (video) «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am