Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական

7or.am-ը գրում է. Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա ֆուտբոլային խոշոր մրցաշրջանի եզրափակիչ փուլում։ Կխաղա Եվրո–2024–ում։

Վրացիների այս հաջողության ֆոնին քմծիծաղ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի այն նյուվասյուկիստական հայտարարությունը, թե բա՝ մինչև 2050–ը Հայաստանը կդառնա ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ Նիկոլն այդ հայտարարությունն արել էր 2020–ի 44–օրյա պատերազմից օրեր առաջ։ Դա խոսում է նրա կատարյալ ցինիզմի, այլասերվածության կամ էլ՝ անտեղյակության ու անգրագիտության մասին։

Մեր երկիրը, փաստորեն, խոշոր պատերազմի առաջ էր կանգնած, իսկ Նիկոլն զբաղված էր բլեֆներ շաղ տալով։

Կար ժամանակ, երբ Վրաստանն էր մեզանից հետ մնում բոլոր առումներով՝ ռազմական, ճանապարհաշինական, տնտեսական, դիվանագիտական, ֆուտբոլային և այլն։ Խոսքը նախորդ դարի 90–ականների ու 21–րդ դարի սկզբների մասին է։

Հետո վրացիները սովորեցին սեփական և ուրիշի սխալների վրա ու հասան հաջողությունների։

Վրացիները Սահակաշվիլու սխալների պատճառով դարձան հակառուսական մանրադրամ Արևմուտքի ձեռքում։ Դա 2008–ին էր։ Պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին ու քաշվեցին։ Արևմտյան երկրների ազդեցիկ ղեկավարները վրացիներին խոսքից այն կողմ չաջակցեցին։ Աբխազիան ու Հարավային Օսիան կորան Վրաստանի համար։ Տնտեսությունը հսկայական վնասներ կրեց, քանզի ռուսական շուկան փակվեց վրացական ապրանքների համար, իսկ արևմտյանը՝ չբացվեց։

Վրաստանում հասկացան, որ հիմարաբար «քցվել» են։ Ձերբազատվեցին արկածախնդիր ու դրածո Սահակաշվիլուց։ Հրաժարվեցին պաթոլոգիկ հակառուսականությունից։ Ու սկսեցին զարգանալ։

Որքան էլ հիմա Արևմուտքը փորձում է Վրաստանին ներքաշել ուկրաինական պատերազմի դաշտ ու Վրաստանը դարձնել ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ, Վրաստանի արևմտամետ իշխանությունը չի համաձայնում։

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն է համաձայնել Հայաստանը դարձնել մանրադրամ Արևմուտք–Ռուսաստան, Արևմուտք–Իրան հակադրության արանքում։ Այդ հակադրությանը զոհաբերվեց Արցախը, և հիմա հերթը Հայաստանին է հասել։ Դրանից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը։ Նաև՝ անձամբ Նիկոլը, ով իր կաշվի փրկության ու փողի խնդիրներն է լուծում։ Հայաստանի հաշվին (Նիկոլին Արցախի հաշիվն արդեն փակել են)։

Վերադառնալով ֆուտբոլին՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ֆուտբոլային համակարգում թալանն ու անգրագիտությունը միախառնվել են։ Թուրքամետ ու ադրբեջանամետ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, ովքեր Նիկոլի դրածոներն են, Ֆուտբոլի ֆեդերացիան վերածել են սեփական դուքյանի կամ տնամերձ բոստանի։ Արդյունքներն ակնհայտ են։ Իսկ մենք ստիպված ենք բարի կամ չար նախանձով նայել, թե ինչպես է Վրաստանը մեկնում Եվրո–2024։

դիտվել է 297 անգամ
Լրահոս
Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Գեղամյան «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն և Jeep Grand Cherokee-ն Հայաստանը՝ հոգեդարձության հույսին Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի. նոր մանրամասներ իրանական ավտոբուսի վթարից Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am