Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա
Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայում, քանի որ Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական կողմնորոշման մասին։ Այս մասին ТАСС-ի տեղեկացմամբ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներն ուղղակիորեն ասում են մեր գործընկերներին, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է: Նրանք դա ասում են ուղիղ, պարզ տեքստով»,-գրել է դիվանագետը իր տելեգրամյան ալիքում: