Աղետի և դիմադրության մաթեմատիկա

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրում է.

Աղետի և դիմադրության մաթեմատիկա Շատ կարևոր է՝ ճիշտ պատկերացնել պետության քանդման և դա թույլ չտալու ռեսուրսները։ Չպարտվելու համար մաթեմատիկական հաշվարկ է պետք։ Համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտին։

Նիկոլը մենակ չէ

1. Կա իշխանություն, կան ուժայիններ, կա ԱԺ խմբակցություն։ Նկատի ունենանք, որ Արցախի հանձնումից հետո իշխանությունից գոնե մեկ հրաժարական չեղավ։ 2. Կա լուրջ մեդիա համակարգ՝ կոնկրետ քարոզիչների բանակ, որն ամեն ստոր պատվերի պատրաստ է՝ «հիտլերյուգենտների» համակարգ։

3. Կա իշխանությունից օգտվող խավ, որը հոգու խորքում ցավ է ապրում, բայց իր անձնական օգուտը մինչև նախավերջին պահը գերադասելու է։ Դիմադրությունը 1. Աժ-ում կա երկու ընդդիմադիր խմբակցություն

2. Կան ընդդիմադիր պատգամավորներ, որ հանրային հարթակներում մշտական ներկա են և հանդես են գալիս գրագետ խոսքով։ Կան զգալի թվով պատգամավորներ, որոնք ոչինչ չեն անում, բայց վնաս էլ չեն տա։

3. Կան տասնյակ ընդդիմադիր կուսակցություններ՝ սարսափազդու անուններով, բայց նրանց հավաքական էֆեկտը զրո է։

4. Կա լավ ցանկ՝ հանրային գործիչների, ովքեր ամենօրյա ռեժիմով աշխատում են, գրագետ ձևակերպումներովփորձելով կանխել, զգուշացնել և առաջարկել՝ այսպես ազդելով հանրային տրամադրությունների վրա։ Նրանց թվում է նաև Աշոտյանը, որն անգամ բանտից շարունակում է ակտիվ լինել։

5. Կան նոր ձևավորվող միավորներ, շարժումներ, որոնք առողջ ներուժ ունեն, բայց կայացման համար նրանց դեռ ժամանակ է պետք։

6. Կա մեդիա, որը լուրջ աշխատանք է տանում։

7. Կա եկեղեցի, նրա առանձին սպասավորներ, որոնք խղճի, հայրենիքի և մարդկության ամենօրյա բաց քարոզ են անում։

8. Կա ժողովրդական զգալի զանգված, որը հոգու խորքում արդեն մերժել է Նիկոլին, բայց դեռ չի ընտրել որևէ մեկին։ Հարց առաջին. Արդյոք Նիկոլն ու նրա համակարգն ունե՞ն բավարար ներուժ՝ պետությունը քանդելու։ Պատասխան. միանշանակ՝ ոչ։ Նրանց իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց։ Ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ, քանի որ արդեն զրկված է հասարակական իրական հենարանից։

Հարց երկրորդ.

Արդյոք դիմադրության ներուժը բավարա՞ր է թույլ չտալու համար երկրի կազմաքանդում։ Միանշանակ՝ ոչ։ Արցախի անարգել հանձնումը դրա ամենավառ ապացույցն է։ Ո՞րն է հույսը, լուծումը. Լուծումը մի քանի իրողության հստակ ընկալման մեջ է։

a. Նիկոլի այս պահի ռեսուրսն առավելագույնն է, այն մեծանալու որևէ հնարավորություն չունի։ Այս երկրում ով մարդկայնորեն ունակ է նրա հետ համագործակցելու, աշխատելու, արդեն արել է։ Մի քանի անուն ավել-պակաս բան չի փոխում։ Նա այս պահին ունի ոչ թե իր ներուժը մեծացնելու, այլ՝ իր թիմը պահելու խնդիր։ Իսկ նման խնդիրները սովորաբար վերջանում են թիմերի ֆորսմաժորային փլուզմամբ։

b. Փոխարենը՝ աճի հսկայական ներուժ ունի դիմադրությունը։ Ուղղակի աչքիդ առաջ է ճիշտ աշխատանքի դեպքում դիմադրության բազմակի անգամ մեծացման ներուժը։ Հաղթանակի ներուժը։ Ճիշտ աշխատանքի էությունը Դիմադրության և հաղթանակի ճիշտ աշխատանքի նկարագրությունը երկու պարզ կետից է. ν Գրագետ աշխատանք ν ազնվություն Պետք է զգոն լինել՝ չտրվելու համար կառավարվող պրովոկացիաներին, և հնարավորինս խուսափել գուցե ազնիվ մղումներով արվող հիմարություններից։ Սա 4 գյուղի խնդիր չէ, սա ՄԵԿ հոգու խնդիր է, որը դեֆորմացրել է պետությունը։ Սա պետություն ունենալու խնդիրն է։

Շարունակելի

դիտվել է 522 անգամ
Լրահոս
Ասացինք՝ մեքենայից դու՛րս եկեք, տեսնենք՝թուրքե՞ր են մեջը․Զաքարյանը՝ երեկվա բախման ու պայթյունի մասին (video) Թքա՛ծ ունեմ, ոչ մեկդ խաղեր չտաք․ երեկ թուրքերին բերել էին մեր վրա․ տավուշեցիներ (video) Տղե՛րք, երդում եք կերել․ հողատուների հրամանը մի՛ կատարեք, ներսի թշնամու հարցը լուծեք․ կիրանցիներ (video) Նիկո՛լ, դու լսու՞մ ես՝ ինչ որ մի ռազմական թուլա ինչ է քեզ ասում․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ոսկեպարում (video) Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video) Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video) Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել Նիկո՛լ, դու ո՞նց ես մոռանալու քո աղջիկ երեխու հայացքը․ ազատամարտիկ (video) Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞ Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ» Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Նիկո՛լ, դու չես հասկանու՞մ՝ քո երեխեքի համար էլ դու արդեն պապա չես․ քաղաքացի (video) «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am