Երևանի դատարանի նախկին նախագահ Արթուր Մկրտչյանին նախ աքսորեցին Սյունիք, հետո գործուղեցին Երեւան. Նրան մի քանի ամիս է մնացել թոշակի գնալու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Արթուր Պետիկի Մկրտչյանը նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, բայց կշարունակի մնալ Երևանում։ ԲԴԽ-ն նրան կրկին գործուղել է Երևանի քրեական դատարան՝ թերեւս քննելու և ավարտելու իր վարույթում քննվող գործերը։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ԲԴԽ որոշման համաձայն՝ ՀՀ նախագահին էր առաջարկվել Արթուր Մկրտչյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում։ Նույն որոշմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում առաջարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիլավյանի թեկնածությունը։ Ըստ ԲԴԽ որոշման՝ դատավորներն իրենք են ներկայացրել փոխանակման դիմումները։

Թե ինչու էր Երեւանի դատարանի նախկին նախագահը, իբր, կամավոր ցանկություն հայտնել աքսորվել Սյունիք ու հետո էլ ցանկություն հայտնել Երեւան գործուղվել՝ որպես մարզի դատավոր, հայտնի չէ, սակայն փաստն այն է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն ստորագրել է հրամանագրերը և, ըստ այդմ, Վահե Ջիլավյանը նշանակվել է Երևանի քրեական դատարանի դատավոր, Արթուր Մկրտչյանը՝ Սյունիքի մարզի դատարանի։

Հատկանշական է, սակայն, որ Արթուր Մկրտչյանի 65-ամյակն ընդամենը մի քանի ամսից լրանում է և վերջինս պետք է հունիսին թոշակի անցնի, ուստի, հետաքրքիր է, թե ինչու է բարձրացվել՝ առհասարակ այլ դատարան տեղափոխվելու հարց։

Ի դեպ, Մկրտչյանի վարույթում այս պահին գտնվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը, որը, թեև դատաքննության ավարտական փուլում է, սակայն պարբերաբար ձգձգվում է՝ պայմանավորված Խաչատրյանի առողջական խնդիրների և այդ հիմքով նրա բացակայության հետ։ Այս գործը Դատական դեպարտամենտի կողմից առանձնացվել և դասվել էր այն աղմկահարույց գործերին, որոնցով դատավարությունը ձգձգվում է, սակայն, ի տարբերություն այլ գործերով՝ ԴԴ տեսանյութում Արթուր Մկրտչյանն առանձնապես թիրախավորված չի եղել։

դիտվել է 551 անգամ
Լրահոս
Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video) Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video) Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել Նիկո՛լ, դու ո՞նց ես մոռանալու քո աղջիկ երեխու հայացքը․ ազատամարտիկ (video) Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞ Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ» Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Նիկո՛լ, դու չես հասկանու՞մ՝ քո երեխեքի համար էլ դու արդեն պապա չես․ քաղաքացի (video) «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am