Ինչպես է ստացվել որ մեկ «հպարտ քաղաքացին» կարողանում է ծաղրել երեք միլիոն մյուս «հպարտ քաղաքացիներին»

Մամուլից տեղեկանում ենք, որ 2018 թվականին հիմնադրված «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից ՀՀ պետական իշխանության տարբեր մարմինները միլիարդների հասնող գնումներ են կատարել։ Մասնավորապես, այս ընկերությունից 2019 թ. մայիսի 21-ից մինչ օրս կատարվել է 33 գնում, որոնց ընդհանուր գումարը կազմում է 328 մլն 125 հազար դրամ։ Այս ՍՊԸ-ից գնումներ են կատարել գրեթե բոլոր պետական մարմինները՝ Ազգային ժողովը, նախարարությունները, բուհերը, ծառայությունները և այլն։ Վերջին գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը՝ փետրվարի 12-ին․ մոտ 19 միլիոն դրամով գնել են համակարգիչներ:

Շատերը կասեն, թե՝ ինչ զարմանալի բան կա, հնարավո՞ր չէ, որ այդ ընկերությունը լինի աշխարահռչակ, ունիվերսալ բնույթի, որն ունակ է սպասարկել գրեթե բոլոր պետական ատյանների պահանջները:

Նախ պետք է ասել, որ մեկ ընկերությունից այս չափի գնումներն արդեն կասկածելի են, քանի որ մեկ ընկերություն, որը հիմնադրվել է ընդամենը 2018-ին, փաշինյանական հեղափոխությունից հետո, արդեն կասկած է առաջացնում:

Սակայն դա չէ ամենազարմանալին:

Պարզվում է, որ այդ ընկերությունը ոչ մի աշխարահռչակություն չունի, ավելին, այն պատկանում է մեկ անձի և, որ ամենազարմանալին է, պարզվում է՝ այդ «հզոր» ընկերությունում աշխատում է ընդամենը…մեկ մարդ:

Նույնիսկ երկրում գործող շարքային սեղանիկը հարկայինին ցույց է տալիս մեկից ավելի գրանցված աշխատող, իսկ ահա «հպարտ քաղաքացին» դրա կարիքը չունի: Այս ամենից հետո Փաշինյանի կողմից թալանի մասին խոսելը պարզապես զարհուրելի փարիսեություն է:

Այսպիսի թալանի օրինակ, Հայաստանի վերջին 30 տարվա պատմության ընթացքում չի գրանցվել: Ոչ թե այն պատճառով, որ նախկինները սուրբ էին, ո՛չ իհարկե, պարզապես ոչ ոք երևակայություն չի ունեցել այս աստիճանի ծաղրել Հայաստանի ժողովուրդին:

Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց, նույնպես պարզ է, որովհետև Հայաստանի ժողովուրդը ժամանակին, կամովին իր համար հռկակեց կուռք,և դրանից հետո այդ «կուռքը» ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ծաղրում է այդ նույն ժողովուրդին, հեգնանքով իրենց ներկայացնելով, որպես «երեք միլիոն վարչապետեր»:

Երբ առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդը մոռանում է քրիստոնեական ամենակարևոր պատգամներից մեկը՝ «կուռք մի՛ սարքիր»-ը, ապա արդյունքը լինում է այնպես, ինչպես նշված է գրքում՝ 2000 տարի առաջ: Իսկ դրանից հետո, նույն այդ ժողովուրդը պիտի բավարար չափով պատժվի, քանզի 21 դարում բացարձակորեն անգրագետ մնացած հանրությունը պետք է իր մաշկի վրա զգա բոլոր այդ նվաստացումները, որպեսզի հետագայում նոր կուռքեր չսարքի:

Այն, որ Փաշինյանի ծաղրանքը մարդկանց նկատմամբ վիրավորական է հանրության խելամիտ հատվածի համար, պարզ է:

Մնում է հասկանալ, թե ինչպես է հանրության այդ խելամիտ հատվածը համատեղ ապրելու փաշինյանական «զանգվածի» հետ, իշխանափոխությունից հետո:

Չէ՞ որ այս նվաստացումների հիմքը հենց այդ «զանգվածներն» են ապահովել: Հակառակ դեպքում, ո՞վ ռիսկ կաներ բացահայտորեն ծաղրել ամբողջ երկրի բնակչությանը, այն էլ՝ նման գռեհիկ ձևով:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am