Փաշինյանի նոր բանաձևը՝ «Տարածքներ՝ արտահերթ ընտրությունների ու հանրաքվեի փոխարեն»

Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից պահանջում են փոխել ՀՀ սահմանադրությունը: Ամեն մեկը տարբեր խնդիր է լուծում:

Արևմուտքին հետաքրքրում է Ռուսաստանին այս տարածաշրջանից ու մասնավորապես՝ Հայաստանից հեռացնելը: Նիկոլից պահանջում են նոր Սահմանադրության մեջ կետ մտցնել, ըստ որի՝ Հայաստանը պետք է համարվի արտադաշինքային, նեյտրալ երկիր: Ավելի պարզ ասած՝ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը ենթադրում է Գյումրիից ՌԴ 102-րդ ռազմաբազայի հեռացում:

Թուրքիան Հայոց ցեղասպանության մասով է ուզում թեման փակել:

Ադրբեջանին հետաքրքրում է Արցախի թեմայի փակումը:

Թուրքիայի ու Ադրբեջանի թիրախում ՀՀ անկախության հռչակագիրն է, որտեղ Հայոց ցեղասպանության ու Արցախի հարցերը անկյունաքարային են:

Նիկոլ Փաշինյանը մի պահ ինտենսիվ խոսում էր նոր Սահմանադրության ընդունումից՝ չթաքցնելով, որ դա դրսի պահանջ է: Փաստարկը հետևյալն էր՝ «Եթե Սահմանադրությունը չփոխենք, ապա պատերազմ կլինի»:

Դատելով ամենից՝ Փաշինյանը հետ է կանգնում սահմանադրական փոփոխությունների գաղափարից: Համենայնդեպս ինտենսիվ աշխատանք այս ուղղությամբ չկա: Պատճառն ակնհյատ է՝ վախ:

Նիկոլը վախենում է, որ ցանկացած էլեկտորալ գործընթաց, լինի դա արտահերթ ընտրություն կամ հանրաքվե, կվերածվի իր հեռացման գործընթացի: Նա հասկանում է, որ չի կարողանալու առնվազն 650 հազարի կարգի «այո» կորզել ՀՀ քաղաքացիներից ու նոր Սահմանադրություն անցկացնել: Երևանի ավագանու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ Նիկոլին չի հաջողվելու 2021թ.-ի պես 50 տոկոսից ավել «խփել»: Իր վարկանիշը 10 տոկոսի շրջանակներում է, իսկ դա նրա պատմական նվազագույնն է:

Նիկոլի առավելագույնը, բոլոր տիպի կեղծիքներն ու վարչական ռեսուրսի կիրառումը ներառյալ», մինչև 30 տոկոս հավաքելը կարող է լինել: Իսկ դա կնշանակի իշխանափոխություն:

Ահա այս ամենը հաշվի առնելով Նիկոլն իր դրսի տերերին այլ բան է համոզում: Ասում է, որ ինքը հակառուսական քայլերի կգնա՝ տարածքները հանձնելով: Ըստ Նիկոլի պլանի՝ ինքը Տավուշում և Հայաստանի այլ մարզերում տարածքները կհանձնի, այդ ամենի մեղավոր կհռչակի ռուսներին, Հայաստանում հակառուսական հիստերիա կբարձրացնի և կնպաստի ռուսների հեռանալուն: Դրանով նա կբավարարի Արևմուտքին: Ադրբեջանին էլ կբավարարի տարածքներով: Ինչ մնում է Թուրքիային, ապա այդ երկիրը ռուսների հեռացումից հետո լրջորեն կմխրճվի Հարավային Կովկաս: Նիկոլն այս ամենի դիմաց խնդրում է իր իշխանության պաշտպանություն կամ ավելի ճիշտ՝ իր կաշվի փրկություն:

Տավուշում Նիկոլի իրականացրած տեղեկատվական ահաբեկչությունը «Տարածքներ՝ հանրաքվեի ու արտահերթ ընտրությունների փոխարեն» ծրագրի շրջանակներում էր: Ինքն իր աթոռը պահելու դիմաց պատրաստակամություն է հայտնում Հայաստանից տարածքներ տալ: ՆԱՏՕ-ի քարտուղարից էլ մուրում է պաշտպանություն Ադրբեջանից: Բայց Ստոլտենբերգը Ադրբեջանում հայտարարեց, որ այդ երկիրն իրենց համար ռազմավարական նշանակություն ունի, իսկ Հայաստանում հայտարարեց, որ Հայաստանն իրենց համար երկրորդ Ուկրաինա է՝ թնդանոթի միս: Մի խոսքով, Ստոլտենբերգը Հայաստանի կենդանի կենացը խմեց ու գնաց:

Ահա այն ամենի էությունը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ավելի ճիշտ՝ Հայաստանի վրա:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է Մակրոնի և Սի Ծինփինի ընթրիքի ճաշացանկից հեռացվել է «ռուսական տորթը». Le Figaro Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am