Արցախի հայաթափման հարցում ՀՀ-ն որևէ պարտավորություն չուներ․Փաշինյանը ԱԺ-ում կներկայացնի 2023-ի կատարողականը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները հաջորդ շաբաթ կգնան խորհրդարան:

Մարտի 19-ին մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, լինելու է նաեւ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նախագիծն անձամբ զեկուցելու է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության զեկույցը բաղկացած է լինելու մի քանի բաժիններից՝ Անվտանգություն, ԼՂ-ի բռնի տեղահանվածներին աջակցության վերաբերյալ հարցեր, Արտաքին քաղաքականություն՝ ներառյալ Հայաստան- Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-ՌԴ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Իրան, Հայաստան-ԵՄ եւ այլ երկրների հետ հարաբերությունների մասին զեկույց, Սփյուռքի հետ կապեր, Պաշտպանություն, Կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն:

Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, ըստ էության, իրենից ներկայացնում է անցնող 2023թ.-ին տարբեր ոլորտներում արված աշխատանքի, ինչպես նաեւ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքների ամփոփում:

Ինչպես զեկույցի մակագրությունից երեւում է, այն կազմել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ուսումնասիրելով զեկույցը՝ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել:

Օրինակ՝ Արայիկ Հարությունյանի կազմած զեկույցից տպավորություն է, որ Արցախի հայաթափման հարցում մեղավոր են բացառապես ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը, իսկ Հայաստանը՝ որպես ԼՂ անվտանգային երաշխավոր, որեւէ պարտավորություն չուներ, ագրեսոր Ադրբեջանը՝ որեւէ մեղավորություն չունի ԼՂ հայաթափման հարցում։

«2020, 2021, 2022 թթ. պատերազմական իրադարձություններից հետո, երբ ՀԱՊԿ-ն անարդյունավետ գտնվեց, Լեռնային Ղարաբաղում (այսուհետ՝ ԼՂ) տեղակայված Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) խաղաղապահ զորախումբն ի վիճակի չեղավ կանխելու Լաչինի միջանցքի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մեկնարկած ապօրինի շրջափակումը, ապա եւ 2023 թվականի սեպտեմբերին՝ հայերի բռնի տեղահանումը

ԼՂ-ից, Կառավարությունն անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու որոշում է կայացրել», – նշված է կառավարության զեկույցում:

Կառավարությունն այս զեկույցում նաեւ «խոստովանել է», որ նախորդ տարի Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներն անարդյունավետ են եղել, կամ, իրենց ձեւակերպմամբ, «հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել»:

Կառավարության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով մեկ շաբաթում բռնի տեղահանվել է ԼՂ-ում բնակվող ավելի քան 100 հազար հայ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video) Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել Նիկո՛լ, դու ո՞նց ես մոռանալու քո աղջիկ երեխու հայացքը․ ազատամարտիկ (video) Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞ Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ» Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Նիկո՛լ, դու չես հասկանու՞մ՝ քո երեխեքի համար էլ դու արդեն պապա չես․ քաղաքացի (video) «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները ՀՐԱՏԱՊ․ Սեյրան Չիլինգարյանը՝ Ոսկեպարից․ իրավիճակը լարված է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am