Ամեն պահի կարող էր վատ բան լինել․ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության վերջերս կայացած նիստում ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության ղեկավար կազմին տվել են հանձնարարականներ, և հայտնել, որ 2024 թվականը նույնպես համարվում է պայքար մի քանի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերքի հանյտաբերման:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղում մի խումբ երիտասարդներ զենքի նմանվող առարկայով կրակոցներ են արձակում

:Գյուղ են ժամանում ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տեղում հայտնաբերում են նույն գյուղի բնակիչներ 33-ամյա Արամ Մ.-ին և 27-ամյա Վահագ Խ.-ին:Ոստիկանները այն պահին են հասնում գյուղ, երբ նշված անձինք իրենց մի քանի ընկերների հետ հրացանից կրակոցներ էին արձակում տարբեր ուղղություններով:

Ոստիկանները նշված անձանց ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին:Պարզվում է, որ Արամ Մ.-ն նշված հրացանը գնել է օրեր առաջ՝ էջմիածին քաղաքի որսորդական խանութից, սակայն՝ առանց համապատասխան թույլտվության:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում կրակողներից մեկն ասում էր, որ իրենք կրակում էին ճնճղուկների վրա, քանի որ իրենց ցորենը ճնճղուկներն ուտում էին:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոքն փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հիմնականում ավագ սերնդից էին, ասում էին.

«Ջահելներ են, զենքը վերցրել, ու անկապ աջ ու ձախ ու օդ են կրակում, բայց դե ամեն պահի կարող է վատ բան լինել, չէ որ Հայաստանում եղել են շատ դեպքեր, երբ հենց այդ կրակոցների արդյունքում մարդիկ են տուժել: Ճիշտ է՝ երջանիկ պատահականությամբ չեն մահացել, բայց վիրավորվել են: Քանի նմանատիպ դեպքեր են եղել, որ ակնաբույժների միջամտության արդյունքում քաղաքացին փրկվել է:

Եղել են նաև դեպքեր, որ չուզելով կրակել են մարդու վրա ու այդ մարդը տուժել է: Լավ էր՝ էջմիածնի ոստիկանները շուտ հասան ու այդ ջահելների ձեռքից զենքը վերցրեցին:

Ճիշտ ա՝ մեր գյուղի ջահելներն են, վատ բան չենք տեսել նրանցից, բայց դե ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ բանը բանին չհասավ»:

 

դիտվել է 714 անգամ
Լրահոս
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Ուղերձ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Համբերությու՛ն ունեցեք․ վախկոտությունը, թույլիկությունը երկար կյանք չի ունենալու․ Թովմաս Առաքելյան (video) Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ Օվերչուկ ԱՄՆ-ն զենք չի մատակարարի Իսրայելին, եթե... Ինչու՞ է Բաբկեն Թունյանը հիշել աղանդավորներին (video) Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան. Կոնջորյան Իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Նախկին նախարար Հասմիկ Պողոսյան Հարցն օրհասական է և այն պետք է շատ արագ լուծվի, եթե մենք ուզում ենք երկիր ունենալ. երաժիշտ, թառահար (video) Քրհետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձ կալանավորվել է Մտավախություն չունե՞ք իշխանափոխության․ հարց Հակոբ Արշակյանին (video) 30 տարի անց․ «Հարսանիք Հանրապետության հրապարակում» «Դադարեցնելով ՀԱՊԿ ֆինանսավորումը՝ Երևանն իրականում շատ աննշան ու բացառապես ներքին լսարանի համար նախատեսված ակցիա է ապահովում. ընդամենը» Արցախը կերան ուղղակի.․․ Բագրատ սրբազան ՆԳՆ-ն ևս զգուշացնում է Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում քննարկել են Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ը Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք. հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է. Սերժ Սարգսյանի ուղերձը Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ներիր ինձ, Շուշի. Արշավիր Ղարամյան Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան «Հայկական Երազանք» կուսակցությունը ողջունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությունը Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքում Ինչ են հյուրասիրել Փաշինյանին և Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի մյուս մասնակիցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am