Քրհետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, մայիսի 8-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

ՔԿ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված նման առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 11 քրեական վարույթ։

Դրանցից 7-ը նախաձեռնվել են Տավուշի մարզում, Երևան քաղաքում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու դեպքերի առթիվ։

Մյուս 4 քրեական վարույթները վերաբերում են ակցիաների ընթացքում մասնակիցների կողմից ավտոմեքենայի անվադող վնասելուն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ատելության քարոզ կատարելուն, ակցիաների շրջանակներում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև՝ առերևույթ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերին:

Նշված վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 16 անձի նկատմամբ։ Նրանցից՝

11 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը),

2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, կամ հարմարեցված առարկայի, կամ միջոցի գործադրմամբ, կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը բռնության գործադրմամբ միջամտելը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Մեղադրյալներից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի և գրավի հետ, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։

Վերոնշյալ բոլոր քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Գուտերեշը հուսով է, որ նախագահը և նրա շրջապատը ապահով են Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հրդեհ է բռնկվել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անհանգստացած է Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանմամբ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. Զախարովա Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNA Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am