Խախտվել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հեղինակային իրավունքը

Կեղծվել է ընկերության կողմից արտոնագրված գյուտը


«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհում հայտնի է իր գյուտերով և նորարարական գաղափարներով: Համաշխարհային ծխախոտային արդյունաբերության ոլորտում ընկերությունը բազմաթիվ նորամուծությունների հեղինակ է: Այդ մասին են վկայում արտոնագրված «Ֆիլտրով սիգարետ» գյուտը (ՀՀ արտոնագիր № 2881), «Սիգարետի փաթեթ» գյուտը (ՀՀ արտոնագիր № 653 Y, միջազգային գրանցում № PCT/IB2022/054893), «Ծխախոտի հատիկ» արդյունաբերական դիզայնը (արտոնագիր № 335 S) և այլն:

«Լեքս Տոբակո Քոմփանի» և «Ար Տոբակո» ընկերությունները, խախտելով «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի հեղինակային իրավունքները, կեղծել են ընկերության կողմից գրանցված «Ծխախոտի հատիկ» արդյունաբերական դիզայնը (արտոնագիր № 335 S): Նշված ընկերությունների կողմից արտադրվող «Մորիոն» և «Տիգրանակերտ» սիգարետներն արտադրվում են կեղծումով և «ՍՊՍ Սիգարոն» ընկերության բացառիկ իրավունքների խախտմամբ:

 

Ընկերություններին առաջարկվել է դադարեցնել հեղինակային իրավունքով վերապահված` բացառիկ իրավունքների խախտմամբ, կեղծումով իրականացվող սիգարետների ապօրինի արտադրությունը:
Նշված ընկերությունների կողմից իրականացվող ապօրինի գործունեությունը շուկայում կայանալու փորձ է` նմանակելով կայացած, հեղինակություն ունեցող ընկերությանը:
«ՍՊՍ Սիգարոն» ընկերության պրոֆեսիոնալ աշխատակազմը մշտապես հետևողական աշխատանք է տանում արտոնագրերով և վկայագրերով վերապահված մեր բացառիկ իրավունքների պաշտպանության ուղղությամբ` կիրառելով Հայաստանի Հանրապետության և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները:
«Լեքս Տոբակո Քոմփանի» և «Ար Տոբակո» ընկերությունների կողմից չարձագանքելու և ապօրինի արտադրությունը շարունակելու դեպքում հետևողական ենք լինելու, որպեսզի մեր խախտված իրավունքները դատական կարգով հնարավորինս շուտ վերականգնվեն, և փոխհատուցվի ընկերությանը հասցված նյութական և բարոյական ողջ վնասը:

 

ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ՍՊԸ
Լրատվական ծառայություն

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am