Սեյրան Օհանյանը մնաց մենակ

Հայաստանում հանգուցալուծվեց ամենամեծ նախընտրական ինտրիգը՝ ցուցակների հարցը: Գրեթե պարզ դարձավ, թե որ ուժն ինչ ցուցակով է մասնակցելու ընտրությանը, թեպետ ոմանք, մասնավորաբար Ծառուկյան  ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքներում  դեռեւս թաքցնում են ամբողջական ցուցակը,առաջինի տասնյակն է հայտնի, երկրորդի՝ 20-յակը: Բայց այդքանով հանդերձ ընդհանուր եզրակացույունների կարելի է գալ: Հատկապես սպասումները մեծ էին վերջին դաշինքի դեպքում, այդ սպասումները պայմանավորված էին նախորդող աղմկահարույց զարգացումներով, ու հատկապես Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դաշինքում ունեցած առանցքային դերակատարման ու նրա ներկայացրած նախնական ցուցակի հանգամանքով, որի բացահայտումը ստանձնեց Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս դաշինքից դուրս գալուց հետո ի լուր ամենքի պատմեց, որ փետրվարի 6-ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանը և ներկայացրել Օսկանյան– Օհանյան դաշինքի համապետական ցուցակը, որի առաջին տասնյակում չի եղել Վիկտոր Դալլաքյանի անունը։ Դալլաքյանը գրեթե բաց տեքստով ասաց, որ Սեյրան Օհանյանը այդ դաշինքում առանցքային դերակատարում չունի ու Սամվել Բաբայանն է կուլուարային ստվերային գործունեություն ծավալում: Ակնարկեց նաեւ Քոչարյանի՝ դաշինքում ունեցած ազդեցության մասին, որի ապացույցը Բաբայանի «Համախմբում» կուսակցության նկատմամբ ունեցած համակրանքն է, Դալլաքյանի խոսքով՝ Բաբայանը այդ կուսակցության լոբբինգով է զբաղված: Ըստ Բաբայանի ցուցակի, որը հրապարակեց Վիկտոր Դալլաքյանը, առաջնորդողը թեեւ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր, բայց հաջոր տեղերը10-ից 7-ը հատկացվել էր Օսկանյանի կուսակիցներին հետեւյալ հաջորդականությամբ՝  «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյան, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, նույն կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, 7–րդ տեղում «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը, 8–րդում՝ «Ժառանգության» անդամ Սուսաննա Մուրադյան, 9–րդում՝ Երվանդ Բոզոյանը և 10–րդ հորիզոնականում «Համախմբում»-ից պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Այսօր պաշտոնական ցուցակի պատկերը մեծ փոփոխություններ չի կրել, համամասնական ցուցակը կրկին գլխավորում է Սեյրան Օհանյանը, իսկ անցողիկ տասնյակը ձեւավորվել է 2-ը մեկի հարաբերակցությամբ՝ Օսկանյանի կուսակցությունից երկու անուն, Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունից մեկ թեկնածու հարաբերակցությամբ: Երկրորդը  ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն է, այլ Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը ամենայն հավանականությամբ այս անգամ էլ պատգամավոր դառնալու զահլա չունի: Իսկ  Ժառանգության կազմը ցուցակում պետք է նկատել,որ  ոչ ներկայացուցչական է, անհայտ անուններ, երբեմնի բրենդային կուսակցության բեկորներն են մնացել: Տասնյակում 5-րդ, 8-րդ եւ 10-րդ հորիզոնականներում ժառանգականներ Վահագն Հովհաննիսյանն են, Սուսաննա Մուրադյանը, որի գոյության մասին լայն հասարակությանը հայտնի դարձավ վերջերս Անահիտ Բախշյանի հասցեին տհաճ հայտարարության ժամանակ, նա ասել էր, որ Բախշյանը երբեք էլ առանցքային դեմք չի եղել կուսակցությունում ու այլ հանգամանքների բերումով է հայտնվել, ինչպիսին ամուսնու մահը:Ինչևէ, 10-րդում Գառնիկ Սահակյանն է, որը Վանաձորի կուսակցության կառույցի ղեկավարն է, մյուս երկուսն էլ վարչության անդամներ են, որոնց մասին քիչ բան է հայտնի: Այդուհանդերձ ամենաուշագրավը Սեյրան Օհանյանի մենությունն է ցուցակում:Քսանյակում տեղ են գտել  նշված երկու կուսակցության անդամները եւ դաշինքին միացած Տիգրան Կարապետիչը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը եւ Արդարություն կուսակցության ղեկավար Արթուր Բալոյանը: Օհանյանի թիմից, Ազատամարտիկների դաշինք, Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի միասնական Արմենիայից որեւէ մեկը ընդգրկված չէ քսանյակում: Սա եւս մեկ ապացույց է, որ Սեյրան Օհանյանը ընդամենը <<ֆասսադ>> է ապահովում այդ դաշինքի համար, իսկ հիմնաքարը Օսկանյան-Բաբայան-Քոչարյան եռամիասնությունն է ձեւավորել: Պակաս ուշագրավ չէ Ծառուկյան դաշինքի տասնյակը, որը նույնիսկ հնի նորովի մատուցում չէ: Բացակայում են ներկայանալի դեմքերը, ինչպես նախորդ ընտրությունների տասնյակում՝ Հարություն Քուշքյան, Վարդան Վարդանյան եւ այլք:  Հատկանշական է տասնյակում տեղ գտած  Արարատ Զուրաբյանի  բացատրությունը համագործակցության վերաբերյալ, նա ասել է,  որ Ծառուկյանի հետ լավ հարաբերություններ ունի։ «Քաղաքական հարցերով երբեք չեն համագործակցել, զրուցեցին ինչ-որ ընդհանրություն գտանք, այդ համագործակցությունը դրական արդյունք կտա, միասին լուրջ աշխատանք կա անելու ժողովրդավարության, տնտեսության հետ կապված», - ասել է ՀՀՇ վարչության նախագահը։ Փաստորեն  Զզուրաբյանն իր անձնական զրույից տպավորությունը պարտադրել է նաեւ կուսակցության վարչությանը, որը դաշինքին միանալու որոշում ընդունեց, թեեւ Ալեքսանդր Արզումանյանը որոշումից հետո  հեռացավ ՀՀՇ-ից՝ ասելով, որ գաղափարական դաշտում չեն երկու կուսակցությունները: Անի Սահակյան

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի Հոխիկյան Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա Վարդանյան Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան Լեցուն սադրիչներ են լինելու, ինքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Նիկոլից ազատվելը կնշանակի նաև ազատվել համազգային մահացու մեղքից. Աշոտյան Տավուշից Երևան երթի մասնակիցները հասան Սևքար. ուղղությունը` Ենոքավան (տեսանյութ) Դավիթ Բաղդասարյանը հաղթեց թուրքին, եզրափակչում կմենամարտի ադրբեջանցու հետ Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am