Սերժ Սարգսյանը կզոհաբերի՞ իր հավատարիմ զինվորներին

Անցած շաբաթ որոշակի հստակություն մտցվեց ընդդիմադիր դաշտում եւ հայտարարվեց ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունների դաշինք կազմելու մասին, որը երկար բանակցությունների արդյունք էր: Իհարկե, կային թե հանրային, թե քաղաքական սպասումներ, որ ընդդիմությունը, մասնավորապես, Հայրենիքի փրկության շարժման առաջնորդողները ընտրություններին կգնան մեկ ճակատով, որը իշխանափոխության ռեալ հնարավորություն կստեղծեր, բայց ոչինչ դեռ կորած չէ, եթե ընդդիմության դաշտում սինխրոնիզացված աշխատեն, չխանգարեն մեկմեկու՝ թիրախում ունենալով բացառապես իշխանություններին:

Ռոբերտ Քոչարյանն էլ, ըստ մամուլի հրապարակումների, երկու ուժերի հետ դաշինքով է մտադիր գնալ ընտրությունների՝ Դաշնակցության եւ Վահե Հակոբյանի Վերածնված Հայաստան կուսակցությունների, թեպետ պաշտոնապես դեռ չի հայտարարվել, քանի որ բանակցությունները դեռեւս չեն հասել վերջնահանգրվանին: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, նույնպես հակված է միանալու Քոչարյան դաշինքին, թե ինչպես կավարտվեն բանակցությունները, կիմանանք մոտ ժամանակում: Բոլոր դեպքերում առանձին մասնակցության պարագայում ընդդիմության թիվ մեկ խնդիրը պետք է լինի իրար չխփելը, իշխանության ջրաղացին ջուր չլցնելը, իսկ ընտրություններից հետո կարելի է մտածել դաշինք ձեւավորելու մասին:

Սակայն մամուլում տեղ գտած հրապարակումները նման լավատեսության հիմք չեն տալիս եւ մրցակցություն ու տարաձայնություններ կան նախեւառաջ ներթիմային, ներդաշինքային տիրույթում: Գրվեց, որ, օրինակ, Արթուր Վանեցյանը կողմ չէ նախընտրական ցուցակում ընդգրկել կարկառուն Հանրապետականներին, որոնց նկատմամբ հանրային որոշակի բացասական կարծիք է ձեւավորվել, ընդ որում՝ դա ձեւավորվել է հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին եւ իշխանությունների գեներացիայի արդյունքում: Խոսքը Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Վահրամ Բաղդասարյանի եւ այլոց մասին է, որոնք փաշինյանական խունտայի ձեռամբ ներկայացվել են իբրեւ նախկինների հավաքական կերպարներ:

Սակայն սա կլինի մեծագույն սխալ եւ կնշանակի ընդունել իշխանության խաղի կանոննեը, տրվել նախկինների նկատմամբ այս իշխանության ձեւավորած ֆեյքային իրականությանը: Ընդհանրապես, իսկզբանե էր պետք ջախջախել նախկիններին բոբո սարքելու, նախկիններով մարդկանց աչքը վախեցնելու փաշինյանական մարտավարական գիծը, եւ պետք էր հեղափոխության առաջին իսկ օրերից նախկինները ոչ թե ներողություն խնդրեին հանրությունից, այլ համարձակ խոսեին՝ տեղեկացնելով, որ Հայաստանում հաստատվել է ապազգային իշխանություն, որն ընդունակ է ամեն չարիքի: Առավել եւս հիմա, երեք տարի անց նույնիսկ ամոթալի է համեմատել նախկիններին ներկաների հետ՝ ոչ կրթական, ոչ բարոյական, ոչ պրոֆեսիոնալ, ոչ հայրենասիրական ու ազգային եւ ոչ մի մակարդակում: Սիրում ենք, թե ոչ Աշոտյանին կամ Շարմազանովին, ընդունում ենք նրանց քաղաքական հայացքները, չենք կարող չխոստովանել, որ նրանք կամային, սկզբունքային եւ հավատարիմ մարդիկ են, երեք տարի առաջ սկսված հեղափոխությունից հետո նախկիններից շատերը դավաճանեցին թիմին, առաջնորդին, այս մարդիկ հանրային մեծ ճնշման, պարսավանքի ներքո էլ հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին ու գաղափարներին՝ կանգուն մնալով կուսակցության առաջնագծում եւ իրենց վրա վերցնելով ամենադաժան հարվածները: Գործող իշխանությունում շատերը նույնիսկ կերազեն նրանց ինտելեկտի, փորձառության եւ կրթվածության աստիճանին մոտենալ եւ, իրապես նոնսենս կլինի, եթե Սերժ Սարգսյանը զոհաբերի իր հավատարիմ զինվորներին՝ ընդունելով Վանեցյանի պահանջը:

Անի Սահակյան

դիտվել է 5289 անգամ
Լրահոս
Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը «Hongqi»-ն Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել է էլեկտրասյանը Հայտնվել են արգելափակման մեջ Ալիևը կրկին խոսել է 44-օրյա պատերազմում հաղթանակի մասին Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տիգրան Կ․-ն իր վարած մեքենայով է վրաերթի ենթարկել Սյուզաննա Ղ․-ին​ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am