Կառավարության չոբանները եւ հովիվների դեֆիցիտը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 22-ի նիստը սկսել է խորհրդարան անցած ընդդիմադիրներին ուղղված շնորհավորանքներով: «Ուզում եմ ասել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության»:

Փաշինյանը նշել է, որ իրենք վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու գործում ու պատրաստ են համագործակցության ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ. «Շնորհավորում եմ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում սովոր ենք եղել ընտրությունների անցկացման արդյունքներով ներքաղաքական ճգնաժամներ ունենալու պրակտիկային»:

Այս տողերն ընթերցելուց ես չեմ, դուք եք, ասեք ինչ ախտորոշել պացիենտին: Փաշինյանը, իսկապես, ադեկվատության խորը դեֆիցիտ ունի կամ իրեն ինչպես կասեն շլանգի տեղ է դրել:
Սկսենք վերջից՝ արդյոք ընտրություններով հաղթահարվեց ճգնաժամը: Եթե նկատի ունի, որ հետընտրական զարգացումներ չկան եւ ընտրությունների արդյունքներից դժգոհ ու այն կասկածի տակ դրած ուժերը իր պես նոր Մարտի 1 չեն ուզում սարքել, ապա՝ այո, այս առումով նա իրավացի է: Բայց դա չի նշանակում, թե ճգնաժամը հաղթահարված է, պարզապես արտաքին մարտահրավերներն ու ճգնաժամի աշխարհագրությունն է փոխվել, հակամարտությունը տեղափոխվել է Հայաստանի կենտրոն՝ Երեւանից 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Երասխ, ու եթե Փաշինյանի համար դժվար է ընկալել, թե ինչ անդառնալի հետեւանքների կարող է հանգեցնել ներքաղաքական լարումը, ապա դա իր խնդիրն է: Սակայն ճգնաժամը ոչ թե վերացել է, այլ խորացել: Եւ, ի վերջո, չպետք է մոռանալ ՀՀ այն հազարավոր քաղաքացիներին, որոնց համարը պայքարը չի ավարտվում մանդատով եւ ինչ որ պահից Փաշինյանի իշխանության համար կարող են սպառնալիք դառնալ:

Առավել զավեշտալի է համերաշխ ապրելու նրա կոչը: Միայն անգերազանցելի ցինկն իրեն կարող է թույլ տալ ընդդիմադիրների նկատմամբ մուրճային քաղաքականություն, հետապնդի ընդդիմադիրներին, ընտրություններից հետո ում կարողանա կալանավորի, օրինակ, Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածուներին բանտերն է լցրել, իսկ հետո խոսի փոխադարձ հարգանքի ու կառուցողականության մասին:

Սակայն Փաշինյանը կառավարությունում միակը չէ, ով կորցրել է իրականության զգացումը, իր առաքիչ նախարար Վահան Քերոբյանը նույն օրը հերթական սենսացիոն հայտարարությունն է արել, ասելով՝ Հայաստանում աշխատատեղերի դեֆիցիտ կա, անգամ նախրապանի՝ չոբանի պակաս, եւ հարցը լուծում են արտերկրից չոբաններ բերելով: Կարելի էր ասել՝<<նո քոմենթ>> , բայց հարցի լուծման փոքրիկ հուշում սրտացավ նախարարին, պարոն Քերոբյան, եթե Հայաստանի անգրագետ չոբաններին չտեղափոխեիք կառավարություն եւ ամեն մեկին մի պաշտոնի չնշանակեիք, այս ոլորտում, հաստատ, դեֆիցիտ չէր առաջանա:

Անի Սահակյան

դիտվել է 935 անգամ
Լրահոս
Շարժումը մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են. «Տավուշը հանուն հայրենիքի» Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են լուսաբանել Փաշինյանի ասուլիսը Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ «Քուրդ ահաբեկիչների» դեմ պայքարն ու «զարգացման ճանապարհը». Էրդողանի ռազմավարական ծրագրերը ԱՄՆ-ն առաջին անգամ կրոնական ազատության չափորոշիչով հարձակվել է Ադրբեջանի վրա Չենք ներկայանալու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Բագրատ Սրբազանին․ Իրաքի հայկական կազմակերպություններ ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Երկիրը պետք է հետ բերել արձակուրդից և ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի «Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին»». Լյոկա Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (video) Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am