Օդային «գրոհներ». ՍՈւ-31CM-ին պատասխանեցին անօդաչու թռչող սարքը խոցելով

Այսօր ժամը 11:20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է Պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարք, հաղորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչընդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը և, միաժամանակ, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում», - ասվում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: Այսպես, ադրբեջանական կողմը ցույց է տալիս, թե որքան «զգոն» է: Մանավանդ վերջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախ այցելելուց հետո որոշ լուսանկարներ հրապարակեց՝ Բաքուն ցույց է տալիս, թե «իրավիճակի» տերն է: Կարելի է հասկանալ, թե ինչն է զայրացրել Բաքվին... Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ նա նստած է ռուսական Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում: Լուսանկարի վերևում Փաշինյանը գրել է. - «ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ»: Անգամ ռուսաստանյան РИА Новости գործակալությունն էլ գրել էր, թե նա լուսանկարվել է Երևանի Էրեբունի օդանավակայանում, հավելելով որ «Փաշինյանը երեկ աշխատանքային այցով գտնվում էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»: Իսկ դրանից առաջ՝ Բաքուն ցնցումների մեջ ընկած նշել էր, թե իր ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարություն էր տարածել, որում նշված է, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը: Նշված է, որ հաղորդագրության նպատակը հայկական որոշ լրատվամիջոցների լուրերը հերքելն է, թե հայկական օդուժի կործանիչները թռիչքներ են կատարում Ստեփանակերտի օդային տարածքում: «Հատուկ տեխնիկական միջոցներով հունիսի 16-ին և 17-ին արված Խոջալուի օդանավակայանի լուսանկարներում ու տեսանյութերում որևէ կործանիչ չի երևում: Թռիչքուղու մոտ գտնվում է մեկ L-39 ուսումնական ինքնաթիռ, ուսումնավարժական երկու Як-52 և մեկ զբոսաշրջային, թեթև CH-701 ինքնաթիռ, ինչպես նաև Ми-8 տիպի հին ուղղաթիռ, որը երկար ժամանակ թռիչքներ չի կատարել», - Ստեփանակերտի օդանավակայանի մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Իշխանությունն իր «էժան» քայլերն է նորից անում Սրբազանի դեմ. Սաքսաֆոնահար (video) Ես իմ ծնողի կանչով գնում եմ իմ եկեղեցու և Բագրատ Սրբազանի հետևից․ Արմինե Գրիգորյան (video) Իր ասածը Նիկոլն արեց՝ կամուրջն էլ, տներն էլ տվեց․ կիրանցեցիներ (video) Ի վերջո՝ Փաշինյանն առողջ մա՞րդ է, թե՞՝ հիվանդ․ մեկնաբանում է հոգեբանը (video) Վախը, որ հենց այդ պահին Փաշինյանը զգում էր, մնալու է նրա մեջ․ Ռոբերտ Մարգարյան (video) Արամ Սարգսյան, դու չգիտե՞ս՝ դատախազն ինչ ասաց «ականջները կտրելու» մասին․ Սամվելյան (video) Սա իսկական վտանգ է․ կիրանցեցիները ոչնչի առաջ չե՛ն կանգնելու․ հոգևորական (video) Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Թուրքերն անգամ ամենալավ երազում չեն տեսել, որ այդ տները կարող են իրենցը լինել. Կիրանցի բնակիչ (video) Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրածը. ՀՊՄՀ պրոֆեսոր Կա՛մ Բագրատ Սրբազանը կլինի վարչապետ, կա՛մ մենք տապալված ենք․ Սարգիս Ավետիսյան (video) Պատրաստվեք, լավ պատրաստվեք մեր հաղթանակին․ Բագրատ Սրբազանը՝ ուսանողներին (video) Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը Նիկոլի թուրքական իշխանությունը հավատարիմ շան նման պահող հերթական կարմիր բերետավորը Ռաֆայել Բաղդասարյանն է Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7.000.000 ՀՀ դրամի չափով գրավի «Անվանացանկը թող հրապարակի ում հետ է ուզում հանդիպի». Գուրգեն Արսենյան «Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ. ձեր «տժժացող» նկարները դրեք․ Բագրատ Սրբազան (video) Ժողովրդի մեջ պառակտում գցեց, գնաց, ամեն մեկին մի բան ասեց. Կիրանցի բնակիչները դժգոհ են Մոսկվայում հարձակման է ենթարկվել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանը ՇՏԱՊ․ Կիրանցում են դիմակավորված մարդիկ․ ի՞նչ հանդիպումներ են ընթանում․ Սեյրան Չիլինգարյան (video) Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության ՔՊ-ականը՝ իրենց «դուխով» չատում Բագրաստ Սրբազանի շարժումից անհանգստությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am