Արմեն Գրիգորյանը՝ ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերման մասին

Հայաստանի նոր իշխանությունները, Պաշտպանության նախարարությունն իրենց առջև խնդիր են դրել զարգացնել ավիացիայի ոլորտը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, ըստ որի, չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչներով: «Ես հուսով եմ, որ հնարավորինս արագ վերջնական եզրահանգման հնարավորություն կունենանք՝ հասկանալու համար ե՛ւ ռեսուրսները, ե՛ւ դրա հնարավոր օգտագործումը, եւ թե ինչպես դրանք կարող են բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այս պահին դրանք ավելի շատ պլաններ են, մտքերի փոխանակում»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը: Կոմերսանտը գրել էր, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ: Հոդվածում նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ երկրի ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել է Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ-ին, սակայն այդպես էլ ուժի մեջ չի մտել: Թերթի տեղեկություններով Ռուսաստանը մտադիր է գործարքը իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել է Су-30СМ-ի մեջ և կործանիչն անվանել լավագույններից մեկն աշխարհում: Անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ ԱԱԽ քարտուղարն ասաց, որ հայ-բելառուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ զենքի վաճառքը չի համապատասխանում այն հարաբերությունների մակարդակին, որ ունենք Բելառուսի հետ:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան Ինչ է հայտարարագրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. 168.am Վահագն Չախալյանը ձերբակալվեց Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության․ Պետրոսյան ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը Որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան Խրոնոլոգիա արեք՝ 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Գեղամ Նազարյանի դիմակը պատռվե՞ց Հո կոֆեի բաժակ նայելով չէ, որ տարածք տանք, կարող է լավ լինի․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am