Власть должна передаваться не из рук в руки, а из головы в голову. Խրատում է Աշոտյանը
Կարծում եմ, երկրի շահը թելադրում է, որպեսզի գերատեսչական ու ոլորտային ինստիտուցիոնալ հիշողության և ինֆորմացիայի պատշաճ փոխանցում կազմակերպվի ներկա և նախկին պատասխանատուների միջև: Դա է պահանջում երկրի շահը՝ բոլոր ոլորտներում: Ու սրա նախաձեռնողը պետք է լինի գործող իշխանությունը: Հակառակ դեպքում զուտ չիմացության և անուշադրության պատճառով նահանջներն ու հավելյալ խնդիրներն անխուսափելի են: Վերջիվերջո, ինչպես ասում են, Власть должна передаваться не из рук в руки, а из головы в голову.