процесс пошел

Այն, ինչ այս պահին կատարվում է ողջ երկրով մեկ, կլասիկ անիշխանություն է: Ըստ էության, մենք գործ ունենք հեղափոխության  երկրորդ ալիքի կամ իներցիոն էֆեկտի հետ: Հանքագործները գործադուլներ են անում և պահանջում են աշխատավարձի բարձրացում: Կաթ մթերողները ճանապարհ են փակել և պահանջում են կաթը մթերել բարձր գնով: Սևանցիները փակել են Երևան-Սևան ճանապարհը և  եկեղեցուց հետ են պահանջում հողերը: Մալաթիայի շուկայում փոքր առևտրականները գործադուլ են արել և պահանջում են վարձի նվազեցում: Վարչապետի նստավայրի` Բաղրամյան 26-ի դիմաց հավաքվել են տարբեր դժգոհությունների տեր մարդիկ` տաքսիստները պահանջում են լիցենզավորման կարգի փոփոխություն, ավտոներմուծողները պահանջում են ներմուծման կարգի փոփոխություն, կարմիր գծերի վերացում, վարորդները հիշեցնում են, որ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը խոստացել էր չեղարկել տեսախցիկների տուգանքները, մինչդեռ այսօր արդեն շատերը ԴԱՀԿ-ից ծանուցումներ են ստացել: Կրճատված մոտ մեկ տասնյակ զինկոմիսարիատների աշխատակիցները Բաղրամյան 26-ի դիմաց պահանջում են աշխատանքի վերականգնում: Նաիրիտի աշխատողները կառավարության շենքի դիմաց ցույց  են անում`ավանդական հարցերով: Սասնա ծռերի կողմնակիցները փակել են Արշակունյաց պողոտան և պահանջում են փոխել ծռերի խափանման միջոցը: Բնապահպան ակտիվիստները ներխուժել են Երևանի քաղաքապետարանի շենք և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Շահումյան գյուղում էլ մի խումբ ծնողներ և ուսուցիչներ պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը: Հնարավոր է, որ սա ցույցերի և պահանջների ամբողջական պատկերը չէ: Սակայն այս ալիքը, որ դեռ նոր-նոր է թափ հավաքում, վստահաբար լրացուցիչ տեմպ է ստանալու, որի տակից նոր կառավարությունը չի կարողանալու դուրս գալ: Նոր կառավարության նախարարներն ու փոխվարչապետերն ընդունել են ցուցարար քաղաքացիներին, բայց լուծման առաջարկներ և բանաձևեր չկան: Մեր երկրում բազմաթիվ կուտակված խնդիրներ կան, ու դրանց համար լուծման պատրաստի դեղատոմսեր ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չկան ու չեն լինի: Հասկանալի է, որ նոր կառավարությանը ժամանակ է պետք՝ խնդիրների մեջ խորանալու և իրավական ճանապարհով կարգավորումներ գտնելու համար: Սակայն այն, ինչ կատարվում է ողջ հանրապետությունով մեկ ինստիտուտների տոտալ մերժում է, որն առաջին հերթին ձեռնտու չէ գործող իշխանությանը: Կառավարության պորտֆելները վերցնելով` հեղափոխությունը չի ավարտվում. սա հասկանում են և՛ հեղափոխականների առաջնորդները, և՛ պղտոր ջրում ձուկ բռնողները: Հասկանալի է, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը հեղափոխության ծրագրային կետերից է` սա հասկանալու համար մեծ խելք պետք չէ: Իսկ տաքսիստների, կաթ արտադրողների և Սասնա ծռերի՝ փողոցներ փակելու ակցիաները հազիվ թե  կառավարության համար ցանկալի լինեին: Սակայն ինչպես ԽՄԿԿ վերջին քարտուղար Միխաիլ Գորբաչովը կասեր` процесс пошел: Նիկոլ Փաշինյանի առաջնային խնդիրն է՝ օր առաջ բոլոր գործընթացները տեղափոխել իրավական հարթակ, հակառակ պարագայում ալիքը, որ նրան բերեց իշխանության, շատ արագ գահընկեց կանի:   Կարինե  Սարիբեկյան    

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան Արթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան Մի փաստ ներկայացնեմ, որով կարելի է պատկերացում կազմել մեր իրավական համակարգի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am