Բատկա-Ալիև տանդեմն ու Полонез-ն՝ ընդդեմ Յուրի Խաչատուրովի

Մոսկովյան Коммерсант-ի երեկվա հրապարակման համաձայն, ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակից Բելառուսը ծրագրում է իրականացնել Ադրբեջանին Полонез տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքի պայմանագիրը: Հղում տալով Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին՝ պարբերականը գրում է, որ Մինսկը Բաքվին է վաճառելու նման տասը համակարգեր, առքուվաճառքի փաստաթղթերը գտնվում են եզրափակիչ փուլում: «Ափսոսում ենք, որ անկախ նրանից, թե վաճառողն ով է, ՀԱՊԿ անդամ է, թե այլ պետություն, Ադրբեջանի նման պետությանը, պետություն, որը, ըստ էության չունի որևէ տեսակի քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, պետություն, որը վարում է ապակայունացնող քաղաքականություն տարածաշրջանում, պետություն, որը բռնել է դեստրուկտիվ ճանապարհ և ռազմականացնում է իրավիճակը, նման պետությանը վաճառում են ընդհանրապես զինատեսակներ: Մենք այդ կապակցությամբ ափսոսանք ենք հայտնում: Չնայած նրան, թե Ադրբեջանը ինչպես է սպառազինվում, ինչով է սպառազինվում, որտեղից է դրանք ձեռք բերում, մեր մարտունակության ապահովման համար համապատասխան քայլեր մշտապես ձեռնարկել ենք և ձեռնարկելու ենք», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Առկա տեղեկության համաձայն, Полонез համակարգերը ավելի հեռահար են, քան ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառած հայտնի Смерч համակարգերը, որոնք ադրբեջանական զինուժը օգտագործեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Полонез-ը կարող է հարվածներ հասցնել մինչև 200 կիլոմետր հեռավորության վրա: 301 միլիմետր տրամաչափ և 7.2 մետր երկարություն ունեցող ութ հրթիռները կարող են արձակվել ընդամենը 50 վայրկյանի ընթացքում: Նշվում է, որ ինը նման համակարգերը բավարար են, որպեսզի 100 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքի վրա ոչնչացվեն հակառակորդի օբյեկտները: «Ազատության» հարցին, թե արդյոք ՊՆ-ում հետևություններ անում են այն իրողությունից, որ ՀԱՊԿ անդամ երկիրը հարձակողական սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Նախորդ նշածիս ոչինչ չեմ կարող ավելացնել էս մասով: Սովորական է թե ոչ սովորական սպառազինությունը, նման սպառազինություն Ադրբեջանը փորձել է գնել, գնել է, և փորձելու է գնել: Մենք սա հաշվի ենք առնում»: Իսկ հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը, բարձրացվելու է այս խնդիրը, ՊՆ խոսնակը պատասխանել է․ «Ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանելու»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017թ. մայիսի 2-ից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, և այս իրավիճակում ծագում է տրամաբանական հարց՝ Հայաստանը մտադի՞ր է Բելառուսի հարցը բարձրացնել ՀԱՊԿ-ում: Եթե վաճառքի մասին տեղեկությունը հաստատվի, Հայաստանը պարտավոր է հարցը բարձրացանել ՀԱՊԿ-ում, քանի որ պարզ է, որ Ադրբեջանը այդ զենքը գնում է ոչ թե պաշտպանվելու համար, այլ հարձակվելու: Նշանակում է, արմատապես իրավիճակ է փոխվում՝ Բելառուսը նպաստում է նոր լարվածության ձևավորման: Իսկ ընդհանրապես, վաղուց էր պարզ, որ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է ու առնչություն չունի Հայաստանի անվտանգության ապահովման հետ: Բացի այդ ի՞նչ սպասես Յուրի Խաչատուրովից... Նշենք, որ Полонез նախագիծն իրականացվում է 2012-ից Մոսկվայի և Մինսկի միջև Բելառուսին «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ շարունակվող տարաձայնությունների ֆոնին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին այդ զենքն անհրաժեշտ էր որպես «որոշ ուժերի ակտիվացմանն» ուղղված պատասխան, սակայն Ռուսաստանը համաձայն էր դրանք տրամադրել միայն ՌԴ ԶՈւ մարտական հաշվարկների հետ միասին։ Չստանալով ցանկալին՝ Լուկաշենկոն հանձնարարեց ստեղծել սեփական համակարգը, որը հնարավորություններով չէր զիջում «Իսկանդերին»։ Քանի որ զրոյից արագ սկսելը շատ բարդ կլիներ, Բելառուսում որոշեցին համակարգերի համար օգտագործել չինական արտադրության А-200 հրթիռներ։ 2015թ․ մայիսի 9-ին հանրությանը ցուցադրվեցին 2 Полонез-ները։ Коммерсант-ի տեղեկություններով՝ ներկայումս Բելառուսում հրթիռների արտադրության տեղայնացման ծավալը կազմում է 30 տոկոս։ Գործարանում հույս ունեն յուրացնել համակարգի ստեղծման ամբողջական ցիկլը, սակայն խոստովանում են, որ մինչ այդ դեռ երկար ճանապարհ կա։ Բելառուսի ՊՆ-ն հայտարարում է, որ դրանց կարիքը երկրում քիչ կա, և որ զենքն առավելապես պահանջարկ է ունենալու արտասահմանում։ Եվ ահա, Բելառուսի և Ադրբեջանի միջև նախապատրաստվող պայմանագիրը կարելի է դիտարկել որպես «մի փոքր ուշացած» պատասխան Հայաստանին ռուսական «Իսկանդեր» համակարգերի մատակարարմանը, կարծում է գործակալության աղբյուրը։ Նա հիշեցրել է, որ դեռ 2016-ին Զաքիր Հասանովը սպառնում էր «կործանիչ հարված» հասցնել Ստեփանակերտին, սակայն Հայաստանին օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի մեկ դիվիզիոն փոխանցելը ստիպեց Ադրբեջանին հրաժարվել այդ պլաններից։ Գործակալության զրուցակիցը ենթադրում է, որ Բաքվին քաղաքային և ռազմական ենթակառուցվածքներն ու օդանավակայանները, ճանապարհային ու գետերի հանգույցները, ինչպես նաև մարդկային ուժը խոցելու ունակ զենքի մատակարարումը Երևանում բացասաբար կընդունվի, բայց այդ նույն «Իսկանդերները» զսպող գործոն կլինեն։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավոր Պայքարի նախնական արդյունքների մասին Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ Հայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության․ Մետաքսե Հակոբյան «Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան ՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ Սրբազան Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում․ Տիգրան Դավուդյան Արարատի մարզում պարեկները արհամարհած ունեն Ներքին գործերի նախարարի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի հանձնարարականները Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ Վերջին տարիներին երկրում իշխել է սուտը, կեղծիքը, ատելությունը․ հասարակությունը պետք է իր աչքերը բացի Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Դա հայկական պետության օգտին չէ. Անդրեյ Կլիմովը՝ Հայաստանի հինգ մարզերից ռուս սահմանապահների հեռանալու մասին Ռուս սահմանապահներն ապահովել են Հայաստանի սահմանի թիկունքը. Կոնստանտին Սիվկով Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է․ Վարդան Ոսկանյան Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Մենք մեծ գին ենք վճարում որպես պետություն, որպես ազգ, որ այս իշխանությունը պահպանվի. Վիկտոր Սողոմոնյան Երևանում ծառերը տապալվել են` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտրական լարեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am