Поезд ушел.Նիկոլ Փաշինյանի չորս պայմանը իշխանություններին

Հանրապետության հրապարակում  շարունակվեց հանրահավաքը,որտեղ իր ելույթում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց,որ իշխանությունը պատկանում է Հայաստանի ժողովրդին: Նա մեջբերեց ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ իրենք վստահ են, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակը կկարգավորի ժողովրդավարական ճանապարհով, իրավական դաշտում»: «Սա չափազանց կարևոր հայտարարություն է: Սերժ Սարգսյանը կորցնում է նաև Ռուսաստանի աջակցությունը:Այս պայմաններում ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկխոսության կոչ է անում: Իշխանությունն այլևս անվերադարձ պատկանում է Հայաստանի ժողովրդին »,– ասաց Նիկոլ Փաշինյանը: «Ի՞նչ երկխոսություն, ուշ է: Поезд ушел»,- նշեց Փաշինյանը: Բայց սա չի նշանակում, թե իրենք պատրաստ չեն որևէ քննարկում ունենալ,ասաց նա: «Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշ պայմաններ: Ես պատրաստ եմ ասել, կարծում եմ, կհամաձայնեք դրա հետ, որ մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չենք ուզում:Եթե Սերժ Սարգսյանը օր առաջ հրաժարական տա, ապա դա միայն ու միայն օգուտ կբերի նրան ու Հայաստանի Հանրապետությանը»,–հավելեց նա: «Ես ուզում եմ խոսել նաև այն մասին, թե կոնկրետ ինչպես ենք մենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները՝

  •  Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից
  •   Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին
  •   Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն
  • Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին:
Երբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն քաղաքական պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- մանրամասնեց Ն. Փաշինյանը: «Այս ծրագրի կետերն մենք  պատրաստ ենք քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովեն իշխանության անցնցում փոխանցումը ժողովրդին:Բայց այստեղ կա մի կարևոր նախապայման, որ տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի պիտի չլինեն, դա պետք է լինի 100 տոկոսով մաքուր ու ազատ ընտրություն,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը նաև տեղեկացրեց,որ Քաղաքացիական անհնազանդության վաղվա բոլոր գործողությունները սկսվում են 11:00-ից: Երթը՝ նրա գլխավորությամբ, կմեկնարկի Նոր նորքի 7-րդ զանգվածից: «Բոլոր ինքնաբուխ ակցիաները շարունակվում են՝ ավելի լայն թափով: Արեք նույն գործողությունները»,- դիմելով քաղաքացիներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Իշխանությունների տրամաբանությամբ՝ հոգևորականը պետք է լուռ նստի ու սպասի, թե ինչպես է իր երկիրը կործանվում.Արգամ Հովսեփյան 168․am Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Ժառանգական մարզպետությունը նորմա՞լ է. Բագրատ Սրբազանը` Վահե Ղալումյանին Հանուն հայրենիքի շարժմանը միացած քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում Վահե Ղալումյանին ասեք՝ թող խելոք մնա. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ անհնազանդության ակցիաներ են (video) Իմ նմանները, ձեր նման «արնախումների» հետ գիտեն՝ ինչ են անելու․ հերոսի հայրը՝ ՔՊ-ին (video) Իրազեկման ակցիա Գայի պողոտայում (video) Արարատի մարզի կողմից փակ է Երևանի հարավային մուտքը․ քաղաքացինեը միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը (video) Երևան-Ապարան մայրուղին փակ է (video) Ընդդիմադիր 36 պատգամավորները կքվեարկեն ու կհեռացնեն Փաշինյանին (video) Նիկոլի հարցը լուծված է․ ի՞նչն է նրա թվացյալ անպատժելիության աղբյուրը․ Հայկ Նահապետյան (video) Ոստիկանները հունից հանեցին Գառնիկ Դանիելյանին (video) Ալեքսանյանի (Լֆիկի) Մեգամոլի «ախռանան» թույլ չի տալիս քաղաքացիներին Հայաստանի դրոշներով մտնել մոլ (video) Պայքարող ուսանողնե՛ր, ես ձեր ցավը տանեմ, դուք հաղթելու եք․ Հովհաննես Գալստյան (video) Սրանք «մլիցուց» բեթար «մլիցա» են դարձել․ Գեղամ Մանուկյան (video) Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում Վե՛րջ, Նիկոլի իշխանությունն էլ չկա․ Խաչիկ Մանուկյան (video) Բայց սա միակ կուրյոզը չէ. կատարում են Նիկոլի ՊՈԱԿ-ի պատվերն ու անբարո քարոզչություն տանում Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Չվախենա՛ք, Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվելու․ Հրանտ Բագրատյան (video) Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային. ՔՊ-ականը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am