Известия-ն նոր գլխավոր խմբագիր ունի
Ռուսական «Ազգային մեդիախումբ» մեդիահոլդինգը չի երկարաձգելու պայմանագիրը Արամ Գաբրելյանովին պատկանող News Media-ի հետ` Известия օրաթերթի հրատարակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է RNS-ը: Ըստ այդմ` նշվում է, որ Известия-ն պատկանում է «Ազգային մեդիախմբին», սակայն պայմանագրով դրա հրատարակումը հանձնվել էր News Media-ին: Հիմա, փաստորեն, «Ազգային մեդիախմբից» հայտնել են, որ իրենք են հրատարակելու հեղինակավոր թերթը Արամ Գաբրելյանովի կառույցների փոխարեն: Մանրամասնվում է, որ News Media-ն հրատարակում էր Известия-ն սկսած 2011 թվականից եւ համապատասխան պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսի մեկին: Միեւնույն ժամանակ` հաղորդվում է, որ «Ազգային մեդիախումբը» նաեւ նոր գլխավոր խմբագիր է նշանակել Известия-ում` Արսենի Օգանեսյանին` Կալուգայի մարզի նախկին փոխնահանգապետին: Նոր գլխավոր խմբագրի առաջին նախաձեռնություններից է թերթի խմբագրության տեղափոխումը այլ վայր: