Когда приедет Наталья Семеновна, я свое мужское слово скажу

Նախագահի թեկնածուի առաջադրումն սվսվելու է փետրվարի 18-ից: Կուսակցություններից առայժմ միայն ՀՀկ-ն է հայտարարել՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջադրելու մտադրության մասին: Արմեն Սարգսյանը, սակայն, ի սկզբանե հայտարարել էր, որ իրեն ժամանակ է հարկավոր՝ կողմնորոշվելու և վերջնական որոշում կայացնելու համար: Սարգսյանը դեռևս շրջագայություններր և տարբեր ֆորմատով հանդիպումների մեջ է: Մոտ օրերս նա Սերժ Սարգսյանին կհայտնի իր որոշման մասին, թե համաձա՞յն է ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրվել. «Հանդիպումը չի լինելու այնպես, որ հանդիպեմ նախագահին, ասեմ՝ ընդունում եմ առաջարկը, քանի որ մեր հարաբերությունները ոչ միայն ընկերական ու բարեկամական են, նաև դեսպանի ու նախագահի հարաբերություններ են: Տվյալ դեպքում լինելու է աշխատանքային հանդիպում, լինելու են քննարկումներ»,- ասել է նա: Արմեն Սարգսյանի խոսքով՝ անկախ նրանից՝ ինքն է թեկնածուն, թե ոչ, հասարակությունը հսկայական ակնկալիք ունի՝ սկսած նրանից, որ հանրության մի մեծ մասի մոտ կա իներցիոն մտածողություն, որ նախագահը մեկն է, ով ունի վերևից ներքև ուղղաձիգ իշխանություն և կարող է բոլոր հարցերին պատասխանել: «Եվ կա մյուս ծայրահեղությունը, որ ասում են՝ նախագահի լիազորությունները չկան, այնքան քիչ են, որ նախագահը ոչինչ չի կարող անել: Կա մի մաս, որ ասում է՝ անպայման փոփոխությունների կարիք կա, և եթե քո լիազորությունների սահմանում ինչ-որ բան կարողանաս փոխել, լավ կլինի: Եվ կա մի մեծ զանգված, որ չի հավատում այդ փոփոխությանը, անկախ նրանից, թե ով է լինելու նախագահը: Եվ սա ինձ համար ամենացավալի երևույթն է, որովհետև ցանկացած փոփոխություն տեղի է ունենում, եթե հասարակությունը կամ քաղաքացին իրեն քաղաքացի է զգում»,- լրագրողներր հետ զրույցում ասել է Արմեն Սարգսյանը և շարունակել՝ ասելով, թե ամենամեծ դժվարությունը մեր երկրում լինելու է այն, որ մարդիկ նորից հույս և հավատ ունենան: Հույսն ու հավատը, որի վերականգնումը իսկապես դժվարին խնդիր է, ամբողջապես խաթարել և ոչնչացրել է Հայաստանի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այն նույն իշխանությունը, որն այսօր Արմեն Սարգսյանին առաջարկում է դառնալ նախագահ: Արմեն Սարգսյանը չի շտապում հրապարակել իր որոշումը, որովհետև եթե նա հայտարարեց իր որոշման մասին, ակամայից դառնալու է պատասխանատու բոլոր խնդիրների համար, որոնց մասին տեղեկացել է շրջագայությունների ժամանակ: Թերևս նաև դա է պատճառը, որ նա անընդհատ հետաձգում է որոշման մասին խոսելու պատմական պահը՝ հայտնի ֆիլմի հերոսի նման, որն անընդհատ ասում էր. «Когда приедет Наталья Семеновна, я свое мужское слово скажу»: Խոշոր հաշվով, ինչ կարող է անել Արմեն Սարգսյանը՝ կորցրած հույսի և հավատի վերականգնման համար: Ֆորմալ առումով նա երկրի նախագահն է, որը, ինչպես ասում են, բարձր ու վսեմ անուն է: Իսկ բովանդակային առումով այդ նախագահը չի ունենալու որևէ լուրջ լծակ որևէ իրական հարց լուծելու համար: Նա անգամ անվտանգության խորհրդի կազմում չընդգրկվեց, որևէ պատկան մարմին կամ կառույց չի գործելու նրա ենթակայությամբ: Անգամ դատապարտյալներին ներում շնորհելու իրավասությունը, որը ավելի շատ բարոյական և մարդասիրական շնորհ է, ոչ թե իրավական լծակ, նախագահից անցնում է վարչապետին: Միակ իրական լծակը, որը կարող է գործի դնել Արմեն Սարգսյանը, դա նախագահի բարձր հեղինակությունն է: Ո՞վ է հաշվի նստելու այդ հեղինակության հետ, ո՞ւմ է պետք այդ հեղինակությունը, եթե դրանից ոչ մի օգուտ չկա ու չի լինելու: Ի դեպ, բոլոր հանդիպումների ժամանակ Արմեն Սարգսյանը ոչ ոքի ոչինչ չի խոստանում: Բոլորին ասում է, որ նախագահ ընտրվելուց հետո նորից կհանադիպեն: Եվ ամենակարևորը, հետագա հուսալքության, տապալումների կամ ձեռբերումների համար Արմեն Սարգսյանը կրելո՞ւ է քաղաքական պատասխանատվություն:    Հայկ  Դավթյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավոր Պայքարի նախնական արդյունքների մասին Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ Հայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության․ Մետաքսե Հակոբյան «Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան ՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ Սրբազան Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում․ Տիգրան Դավուդյան Արարատի մարզում պարեկները արհամարհած ունեն Ներքին գործերի նախարարի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի հանձնարարականները Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ Վերջին տարիներին երկրում իշխել է սուտը, կեղծիքը, ատելությունը․ հասարակությունը պետք է իր աչքերը բացի Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Դա հայկական պետության օգտին չէ. Անդրեյ Կլիմովը՝ Հայաստանի հինգ մարզերից ռուս սահմանապահների հեռանալու մասին Ռուս սահմանապահներն ապահովել են Հայաստանի սահմանի թիկունքը. Կոնստանտին Սիվկով Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է․ Վարդան Ոսկանյան Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Մենք մեծ գին ենք վճարում որպես պետություն, որպես ազգ, որ այս իշխանությունը պահպանվի. Վիկտոր Սողոմոնյան Երևանում ծառերը տապալվել են` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտրական լարեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am