Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ

Իրանի վրա հարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իմ կարծիքով, ցավալի է, և մենք դա տեսել ենք տարբեր կողմերից, որ շատերն են գների, այդ թվում՝ նավթի գների բարձրացումը կապել այստեղ՝ Իսրայելում տիրող իրավիճակի հետ։ Դա ափսոսանք է առաջացնում։ Մենք գիտենք, որ Իրանի վրա հարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա մեր որոշումը չէր։ Մենք աջակցեցինք ԱՄՆ-ի գործողություններին, քանի որ կարծում ենք, որ դա ճիշտ որոշում էր», - պնդել է նա։

Դանոնը սրա հետ կապված նշել է, որ Իրանի կողմից շարունակում են սպառնալիքներ հնչել ԱՄՆ-ի հասցեին։

«Այնպես որ, միշտ էլ շատ հեշտ է ամեն ինչում մեղադրել Իսրայելին, բայց սա այն դեպքը չէ», - հավելել է դիվանագետը։

Մեկնաբանելով ամերիկացիների դժգոհությունը Իրանի հետ ձգձգվող առճակատումից և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև համաձայնագրի կնքման հավանականությունը՝ Դանոնն ընդգծել է, որ այդ հարցերի լուծումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունն է։

«Այդ որոշումը պետք է կայացնի նախագահ Թրամփը։ Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք միշտ կանենք անհրաժեշտ ամեն ինչ մեզ պաշտպանելու համար։ Մենք դա ապացուցել ենք անցյալում, կանենք դա ապագայում։ Մենք ունենք դա անելու հնարավորություններ։ ԱՄՆ-ն ունի իր շահերը։ Բայց, ի դեպ, եթե լսենք վերջին շաբաթներին Թեհրանից հնչող հռետորաբանությունը, նրանք սպառնում են նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախներին, ամերիկյան դեսպանատներին, ամերիկյան անձնակազմին, այնպես որ խոսքը միայն Իսրայելի մասին չէ, խոսքը ԱՄՆ-ի շահերի մասին է», - կարծում է նա։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իրանի հետ պատերազմն անվանել էր նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության պատճառը։ Այլ պատճառների թվում նա նշել էր ինֆլյացիայի աճը և Իսրայելի հետ հարաբերությունները։ Նա նաև ընդգծել էր, որ 2024 թվականին Թրամփին աջակցած շատ ամերիկացիներ երեքշաբթի քվեարկել են դեմոկրատների օգտին։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ #ՈՒՂԻՂ․ Էրդողանը Նիկոլին ասել է՝ «կապիկություն» կանես, մինչև հարցը լուծենք․ Կարինե Նալչաջյան (video) Կռիվ ԱԺ-ում Արման Եղոյանի և Լիլիթ Գալստյանի միջև․ «Մի՛ ընդհատեք ինձ․․․» (video) Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին. factor.am Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս վեց ամսով Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA «Տարոն Չախոյանի խայտառակ ու սադրիչ հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին» (video) Խայտառակություն․ «Շտապօգնությունը» ՔԿՀ մտնելու խնդիր է ունեցել, չի կարողացել մոտենալ․ լիազոր դեսպան (video) Իշխանազավթ Նիկոլի համար կալանավայրը դարձել է մահապատժի վայր․ Աննա Մկրտչյան (video) ՔՊ-ականի արձագանքը՝ նախկին ԱԽՔ՝ Արմեն Գրիգորյանի՝ Փաշինյանին քննադատելու մասին (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ռազմական ոստիկանությունը լրագրողին տանից գողացել է և իր կամքին հակառակ բաներ ստիպել (video) ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ Հայաստանի անդամակցության որոշումից. Վալենտինա Մատվիենկո Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից․ Մատվիենկո Գազամատակարարման վթարային դադարեցում Վթարային ջրանջատում է Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ-ն միացել է արյան դոնորության նախաձեռնությանը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա #ՈՒՂԻՂ․ Կործանարար հանդիպում․ ի՞նչ կտա Փաշինյանն Ալիևին Դուբլինում․ Նարինե Դիլբարյան (video) ՀՀ վարչապետի տեսանյութերը լայն արձագանք են գտել Թուրքիայում Փաշինյանն Արտակ Մանգասարյանին ազատել է պաշտոնից Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է․ ինչ նախագիծ էր քննարկվում «Հրապարակ». Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է կադրային ջարդը «Gazel»-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am