12 կուսակցությունների հայտարարության և ստորագրությունների տակ կա նաև մեկ այլ՝ շատ ավելի մեծ ստորագրություն. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «12 կուսակցությունների հայտարարության և ստորագրությունների տակ կա նաև մեկ այլ՝ շատ ավելի մեծ ստորագրություն։

Դա ձեր ստորագրությունն է։ Ձեր՝ Հայաստանի գիտակից, պահանջատեր, պատվախնդիր ընդդիմադիր հասարակության օրակարգն ու ստորագրությունը։

Եվ այսօր իմ առանձնահատուկ շնորհակալությունը հենց ձեզ է։

12 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը միջկուսակցական համաձայնության արդյունք չէ։ Այն ձեր հետևողականության, ձեր քաղաքական առաջնահերթությունների և հանրային գերակայությունների պահանջի արտահայտությունն է։ Դուք ձևավորել եք այդ սկզբունքային հայատարարության անհրաժեշտությունը։ Եվ ամենակարևորը՝ դուք հետևողականորեն պաշտպանել եք այն չորս հիմնարար սկզբունքները, որոնք այսօր դարձել են ընդհանուր ընդդիմադիր քաղաքական օրակարգ։

1. Հայաստանի ինքնիշխանություն. ո՛չ՝ Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության պարտադրանքին։

2. Արժանապատիվ խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների։

3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն։

4. Ժողովրդավարական ազատությունների և քաղաքացիական իրավունքների վերականգնում։

Սրանք պարզապես քաղաքական հայտարարության չորս կետեր չեն։ Սրանք այն սկզբունքներն են, որոնց շուրջ ընդդիմադիր հասարակությունը ժամանակով ձևավորել է իր գործողությունները, պահանջներն ու քաղաքական առաջնահերթությունները։

Կուսակցությունները կարողացան ընդհանուր հայտարարի գալ նաև այն պատճառով, որ ընդդիմադիր հասարակության մեջ այդ սկզբունքային ընդհանրությունն արդեն ձևավորվել էր։
Եվ սա քաղաքականապես շատ կարևոր հանգամանք է։

Դուք պարզապես դժգոհ ընտրազանգված չէք։ Դուք քաղաքական կամք ունեցող, օրակարգ ձևավորելու և իր ներկայացուցիչներից պատասխանատվություն պահանջելու կարողությամբ օժտված հասարակություն եք։

Արժանի է գնահատանքի նաև ընդդիմադիր կուսակցությունների՝ տարաձայնություններից վեր կանգնելու և այդ հանրային պահանջին քաղաքական համաձայնությամբ արձագանքելու կարողությունը։
Բայց այս գործընթացի ամենակարևոր հանգամանքներից մեկը հենց ընդդիմադիր հասարակության քաղաքական սուբյեկտայնության դրսևորումն է։

Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն այս հայտարարության մեջ տեսնի նաև իր հետևողականության, իր սկզբունքներին հավատարիմ մնալու և իր քաղաքական պահանջների արդյունքը։

Հ.Գ. Հայտարարությունը կարելի է ստորագրել մեկ օրում, իսկ սկզբունքներին հավատարիմ, քաղաքականապես հասուն հասարակությունը ձևավորվում է տարիների ընթացքում։

Դուք ուժ եք։ Ոչ թե որևէ կուսակցության հետևում կանգնած, այլ սկզբունքների շուրջ համախմբված, գիտակից և պահանջատեր ուժ»։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք ընդդիմության ներսում մանր և ճղճիմ խարդավանքներ իրականացնելու, Փաշինյանին թողած՝ մեզ թիրախավորելու հետևանքներին. Աշոտյան «Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի բացառապես Հայաստանի պետական շահերով». Վլադիմիր Մարտիրոսյան «Դուք ձեզ հայելու մեջ նայե՞լ եք»․ Ագնեսա Խամոյանի դիպուկ ու կոշտ խոսքն՝ Արման Եղոյանին (video) Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Բացահայտե՛ք՝ իրականում ինչ ներարկում են բանտում արել Արսեն Գևորգյանին․․․ (video) Վենսը դիտարկում է Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ անձնական բանակցությունների հնարավորությունը Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ #ՈՒՂԻՂ․ Էրդողանը Նիկոլին ասել է՝ «կապիկություն» կանես, մինչև հարցը լուծենք․ Կարինե Նալչաջյան (video) Կռիվ ԱԺ-ում Արման Եղոյանի և Լիլիթ Գալստյանի միջև․ «Մի՛ ընդհատեք ինձ․․․» (video) Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին. factor.am Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս վեց ամսով Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA «Տարոն Չախոյանի խայտառակ ու սադրիչ հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին» (video) Խայտառակություն․ «Շտապօգնությունը» ՔԿՀ մտնելու խնդիր է ունեցել, չի կարողացել մոտենալ․ լիազոր դեսպան (video) Իշխանազավթ Նիկոլի համար կալանավայրը դարձել է մահապատժի վայր․ Աննա Մկրտչյան (video) ՔՊ-ականի արձագանքը՝ նախկին ԱԽՔ՝ Արմեն Գրիգորյանի՝ Փաշինյանին քննադատելու մասին (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ռազմական ոստիկանությունը լրագրողին տանից գողացել է և իր կամքին հակառակ բաներ ստիպել (video) ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ Հայաստանի անդամակցության որոշումից. Վալենտինա Մատվիենկո Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից․ Մատվիենկո Գազամատակարարման վթարային դադարեցում Վթարային ջրանջատում է Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ-ն միացել է արյան դոնորության նախաձեռնությանը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա #ՈՒՂԻՂ․ Կործանարար հանդիպում․ ի՞նչ կտա Փաշինյանն Ալիևին Դուբլինում․ Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am