Ռուսական դիզվառելիքով ԱՄՆ մեկնող 2 նավեր փոխել են երթուղին

Ռուսական դիզվառելիքով բեռնված երկու տանկերներ, որոնք սկզբնապես մեկնում էին ԱՄՆ՝ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությունների շրջանակում, փոխել են իրենց երթուղին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով նավերի հետևման տվյալներին և շուկայի մասնակիցներին:

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող Talisman նավն ուղևորվել է Միջերկրական ծով և Ալժիրի ափերին է: Ամերիկյան նավահանգստի փոխարեն, այժմ նավի կարգավիճակն է՝ «սպասում է հրահանգների»:

Մյուս՝ Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և Կանադայի պատժամիջոցների տակ գտնվող Leruo տանկերն իր նավարկության նպատակակետ երկիր այժմ նշում է Բրազիլիան:

Agioi Fanendes նավը շարունակում է շարժվել ԱՄՆ-ի ուղղությամբ, սակայն որպես դրա կարգավիճակ ևս նշված է՝ «սպասում է հրահանգների»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, հայտարարել էր, որ Ռուսաստանը վերսկսելու է դիզելային վառելիքի մատակարարումները Միացյալ Նահանգներ և միջազգային շուկաներ։ Սպիտակ տունն ակնկալում էր այդ ճանապարհով նվազեցնել վառելիքի գինը նավթամթերքների դեֆիցիտի ֆոնին:

Համաձայնությունը հարուցել էր թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների մի մասի քննադատությունը;: Օրենսդիրները հարցականի տակ դրեցին դրա օրինականությունը և պահանջեցին չեղարկել:

Kpler ընկերության վերլուծաբան Մեթ Սմիթը Financial Times-ի հետ զրույցում ասել է, թե ամերիկացի գնորդներն անվճռականություն են ցուցաբերում իրավաբանական և պատժամիջոցների վտանգների պատճառով:

TORM նավագնացության ընկերության ղեկավար Ջեյքոբ Մելդգաարդն էլ ընդգծել է՝ մատակարարումների դժվարությունները ցույց են տալիս, թե որքան բարդ է Ռուսաստանին համաշխարհային տնտեսություն վերադարձնելը նույնիսկ ամերիկյան վարչակազմի օժանդակությամբ:

Financial Times-ի տվյալներով՝ դիզվառելիքի ամերիկյան պաշարները նվազել են 100 միլիոն բարելից ցածր մակարդակի՝ առաջին անգամ ավելի քան երկու տասնամյակում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA «Տարոն Չախոյանի խայտառակ ու սադրիչ հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին» (video) Խայտառակություն․ «Շտապօգնությունը» ՔԿՀ մտնելու խնդիր է ունեցել, չի կարողացել մոտենալ․ լիազոր դեսպան (video) Իշխանազավթ Նիկոլի համար կալանավայրը դարձել է մահապատժի վայր․ Աննա Մկրտչյան (video) ՔՊ-ականի արձագանքը՝ նախկին ԱԽՔ՝ Արմեն Գրիգորյանի՝ Փաշինյանին քննադատելու մասին (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ռազմական ոստիկանությունը լրագրողին տանից գողացել է և իր կամքին հակառակ բաներ ստիպել (video) ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ Հայաստանի անդամակցության որոշումից. Վալենտինա Մատվիենկո Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից․ Մատվիենկո Գազամատակարարման վթարային դադարեցում Վթարային ջրանջատում է Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ-ն միացել է արյան դոնորության նախաձեռնությանը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա #ՈՒՂԻՂ․ Կործանարար հանդիպում․ ի՞նչ կտա Փաշինյանն Ալիևին Դուբլինում․ Նարինե Դիլբարյան (video) ՀՀ վարչապետի տեսանյութերը լայն արձագանք են գտել Թուրքիայում Փաշինյանն Արտակ Մանգասարյանին ազատել է պաշտոնից Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է․ ինչ նախագիծ էր քննարկվում «Հրապարակ». Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է կադրային ջարդը «Gazel»-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին Ի՞նչ բուժակ, ու՞ր է եղել բժիշկը. 1 ժամում մարդուն ինֆարկտից հասցրել են մшհվան. Լարիսա Ալավերդյան (video) Այս պայմաններում ողջ մնալն արդեն հերոսություն է (video) Կսահմանափակվի Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին Սրբուհի Գալյանի ու Աննա Վարդապետյանի ցինիկ պահվածքը տեսե՛ք ու… (video) ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի Փաշինյանի մեքենան կանգ չի՛ առնելու. նոր զոհեր են պահանջում. Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am