Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չի ընդունում Եվրահանձնաժողովի՝ 2026 թվականի ընդլայնման փաթեթի շրջանակներում հրապարակված զեկույցում երկրի հասցեին հնչեցված քննադատությունները՝ փաստաթուղթը որակելով կողմնակալ և անարդար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ զեկույցը ևս մեկ անգամ արտացոլում է Եվրամիության կողմնակալ մոտեցումը Թուրքիայի նկատմամբ։

«Մենք չենք ընդունում զեկույցում տեղ գտած անհիմն պնդումները, հատկապես քաղաքական չափանիշներին, դատական համակարգին և հիմնարար իրավունքներին վերաբերող հատվածներում»,– ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, որ Եվրամիության որոշ ներկայացուցիչների գնահատականներն արտացոլում են կանխակալ մոտեցումներ և չեն համապատասխանում իրականությանը։ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Անկարան քննադատել է զեկույցում Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության դիրքորոշումներին ցուցաբերված աջակցությունը՝ այն որակելով միջազգային իրավունքին և Եվրամիության սկզբունքներին չհամապատասխանող մոտեցում։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը չի կարող նպաստել Կիպրոսի հիմնախնդրի կարգավորմանը, քանի դեռ անվերապահորեն աջակցում է կիպրահունական կողմի դիրքորոշմանը։

Գերատեսչությունը նաև չի ընդունել Արևելյան Միջերկրականի վերաբերյալ զեկույցում ներկայացված գնահատականները՝ պնդելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքին և արդարության սկզբունքին։ Անկարան անհիմն է համարել նաև Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրավական ուժը կասկածի տակ դնող մոտեցումները։

Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ ուշադրություն է հրավիրել զեկույցում երկրի տնտեսական և դրամավարկային քաղաքականության ոլորտներում արձանագրված առաջընթացի վերաբերյալ գնահատականների վրա։

Թուրքական կողմը կարևորել է Եվրամիության հետ համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ առևտրի, մատակարարման շղթաների, տրանսպորտի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։

Անկարան ընդգծել է, որ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները պետք է կառուցվեն երկարաժամկետ ռազմավարական տեսլականի, այլ ոչ թե նեղ քաղաքական հաշվարկների և միակողմանի մոտեցումների հիման վրա։

«Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները փոխադարձ վստահության, համագործակցության և արդարության սկզբունքներով՝ հիմնվելով գործընկերության իրավական շրջանակի և փոխադարձ պարտավորությունների վրա»,-նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի բացառապես Հայաստանի պետական շահերով». Վլադիմիր Մարտիրոսյան «Դուք ձեզ հայելու մեջ նայե՞լ եք»․ Ագնեսա Խամոյանի դիպուկ ու կոշտ խոսքն՝ Արման Եղոյանին (video) Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Բացահայտե՛ք՝ իրականում ինչ ներարկում են բանտում արել Արսեն Գևորգյանին․․․ (video) Վենսը դիտարկում է Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ անձնական բանակցությունների հնարավորությունը Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ #ՈՒՂԻՂ․ Էրդողանը Նիկոլին ասել է՝ «կապիկություն» կանես, մինչև հարցը լուծենք․ Կարինե Նալչաջյան (video) Կռիվ ԱԺ-ում Արման Եղոյանի և Լիլիթ Գալստյանի միջև․ «Մի՛ ընդհատեք ինձ․․․» (video) Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին. factor.am Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս վեց ամսով Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA «Տարոն Չախոյանի խայտառակ ու սադրիչ հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին» (video) Խայտառակություն․ «Շտապօգնությունը» ՔԿՀ մտնելու խնդիր է ունեցել, չի կարողացել մոտենալ․ լիազոր դեսպան (video) Իշխանազավթ Նիկոլի համար կալանավայրը դարձել է մահապատժի վայր․ Աննա Մկրտչյան (video) ՔՊ-ականի արձագանքը՝ նախկին ԱԽՔ՝ Արմեն Գրիգորյանի՝ Փաշինյանին քննադատելու մասին (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ռազմական ոստիկանությունը լրագրողին տանից գողացել է և իր կամքին հակառակ բաներ ստիպել (video) ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ Հայաստանի անդամակցության որոշումից. Վալենտինա Մատվիենկո Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից․ Մատվիենկո Գազամատակարարման վթարային դադարեցում Վթարային ջրանջատում է Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ-ն միացել է արյան դոնորության նախաձեռնությանը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա #ՈՒՂԻՂ․ Կործանարար հանդիպում․ ի՞նչ կտա Փաշինյանն Ալիևին Դուբլինում․ Նարինե Դիլբարյան (video) ՀՀ վարչապետի տեսանյութերը լայն արձագանք են գտել Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am