Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ

«Փաստ» օրաթերթը գրում է.


 Երեկ օրն սկսվեց քպական իշխանության ռեպրեսիվ մարմինների կողմից «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տների, ինչպեսև Կարապետյաններին առնչվող ավելի քան 60 այլ հասցեների վրա զանգվածային «հարձակմամբ»: Ձևական առումով հայտարարվեց խուզարկության մասին հետո հրապարակվեց ինչ-որ երկար «հեքիաթ»՝ իբր ՀԷՑ-ի հետ կապված, բայց բոլորին էլ պարզ է, թե ինչն ինչոց է: Ի դեպ, հետաքրքիր հարց է, թե իշխանությունն ու իր ռեպրեսիվ մարմինների ղեկավարները ի՞նչ էին պատրաստվում գտնել գրեթե մեկուկես տարի քաղաքական հետապնդումների ենթարկվող, կալանավորված, ապա տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանի կամ նրա եղբորորդու առանձնատանը: Տարուց ավելի բացահայտ թշնամական եղանակներով ու ակնհայտ քաղաքական պատճառներով հետապնդվող մարդկանց՝ բազմախուզարկված տներում... խուզարկություններ են անում, նոր գործընթացներ են «թխում»: Ի լրումն ամենի, սա լուրջ հարցերի տեղիք է տալիս՝ այդ խուզարկություններն արտոնող պաշտոնյաների տրամաբանության և ողջամտության, պրոֆեսիոնալ պիտանելիության առումներով:

Այս ամենն ու երեկ օրվա ընթացքում տեղի ունեցած մյուս գործընթացներն այլ կերպ, քան հետևողական ահաբեկում, իշխանական լիազորությունների անցում ու չարաշահում, դժվար է բնորոշել: Ու հետապնդվողներն էլ պատրանքներ չունեն, հստակ գիտակցում են, թե փաշինյանական իշխանության հերթական ռեպրեսիվ բռնկումն ինչով է պայմանավորված:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը շատ պարզ ասաց դրա մասին՝ մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը «կողմ» քվեարկենք: Բառացի. «Հիշում եք, որ հայտարարեց, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկեն, համոզում է, աչքեր վախեցնում: ...Երեխաների խաղալու համակարգիչը տարան ու մի քանի հատ խաղային այլ բաները: Խուզարկության ընթացքում երեխաները տանն են եղել. փոքրը տանն էր: Երեխաները արդեն սովոր են, որ շուտ-շուտ են գալիս: Սա Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ մենք թողնենք, որ ինքը Ալիևի սահմանադրության հանրաքվե անցկացնի»,-ասել է նա:

Բայց առանց Նարեկ Կարապետյանի բնորոշման էլ պարզ է, թե ինչ նպատակ(ներ) է հետապնդում Փաշինյանը: Նրան խիստ անհրաժեշտ է երկրում վախի, սարսափի մթնոլորտ հաստատել, ֆիզիկապես ճնշել ընդդիմադիրներին, կալանավորել, բանտարկել, օրումեջ խուզարկություններ ու նման հարձակումներ անել, որպեսզի... քվեարկեն՝ սահմանադրական փոփոխությունների օգտին, կատարեն Ալիևի ստորացուցիչ պահանջները:

Այն, որ Փաշինյանն ասում էր՝ «հանրային ճնշում» կգործադրի, մեծ հաշվով, դրա դրսևորումն է: Կարելի է ասել՝ նախազդը: Պարզապես Փաշինյանի ունեցած «հանրությունը» մնացել են ուժայինները: Եվ վերջ: Փորձառու փաստաբան, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի բնորոշմամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցություն առաջնորդների տներում իրականացվող քննչական գործողություններում իրավաբանություն պետք չէ փնտրել. «Կատարվողը բացառապես գտնվում է քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի շրջանակում։ Այստեղ իրավաբանություն չկա»:

Դժվար է չհամաձայնել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ. «Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստանի» շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ։ Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են։ Իրավապահ, դատախազական և դատական համակարգի այն աշխատակիցները, ովքեր այս ապօրինություններն իրականացնում են, ինչքան էլ իրենք իրենց փորձեն համոզել, որ գործում են օրենքով և վերադասի կարգադրությամբ, իրականում Իլհամ Ալիևի գործիքն են դարձել։ Իրենք, իրենց ընկերներն ու հարազատները պիտի ապրեն այս գիտակցումով»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին. factor.am Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս վեց ամսով Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA «Տարոն Չախոյանի խայտառակ ու սադրիչ հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին» (video) Խայտառակություն․ «Շտապօգնությունը» ՔԿՀ մտնելու խնդիր է ունեցել, չի կարողացել մոտենալ․ լիազոր դեսպան (video) Իշխանազավթ Նիկոլի համար կալանավայրը դարձել է մահապատժի վայր․ Աննա Մկրտչյան (video) ՔՊ-ականի արձագանքը՝ նախկին ԱԽՔ՝ Արմեն Գրիգորյանի՝ Փաշինյանին քննադատելու մասին (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ռազմական ոստիկանությունը լրագրողին տանից գողացել է և իր կամքին հակառակ բաներ ստիպել (video) ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ Հայաստանի անդամակցության որոշումից. Վալենտինա Մատվիենկո Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից․ Մատվիենկո Գազամատակարարման վթարային դադարեցում Վթարային ջրանջատում է Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ-ն միացել է արյան դոնորության նախաձեռնությանը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա #ՈՒՂԻՂ․ Կործանարար հանդիպում․ ի՞նչ կտա Փաշինյանն Ալիևին Դուբլինում․ Նարինե Դիլբարյան (video) ՀՀ վարչապետի տեսանյութերը լայն արձագանք են գտել Թուրքիայում Փաշինյանն Արտակ Մանգասարյանին ազատել է պաշտոնից Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է․ ինչ նախագիծ էր քննարկվում «Հրապարակ». Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է կադրային ջարդը «Gazel»-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին Ի՞նչ բուժակ, ու՞ր է եղել բժիշկը. 1 ժամում մարդուն ինֆարկտից հասցրել են մшհվան. Լարիսա Ալավերդյան (video) Այս պայմաններում ողջ մնալն արդեն հերոսություն է (video) Կսահմանափակվի Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին Սրբուհի Գալյանի ու Աննա Վարդապետյանի ցինիկ պահվածքը տեսե՛ք ու… (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am