Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

«Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը։

Հենց այսպես են անվանում հեռացող նախագահի նախագահության շրջանը, քանի որ նրա քաղաքական կշիռը սկսում է նվազել, ազդեցությունը՝ թուլանալ։ Դա տեղի է ունենում միջանկյալ ընտրություններից հետո, հատկապես պարտության պարագայում, առավել ցցուն է դառնում իրավահաջորդի թեկնածության հայտարարումից հետո և, բնականաբար, հաջորդ նախագահի ընտրության ու նրա երդմնակալության միջև ընկած ժամանակահատվածում։

Այս ընթացքում, իհարկե, նախագահը դեռևս օժտված է սահմանադրական լիազորություններով, սակայն քաղաքական առումով նրա խոսքը սկսում է ավելի քիչ ազդեցություն ունենալ, նվազում է նրա նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը, հատկապես երբ ի հայտ են գալիս նախագահի հաջորդ թեկնածուները (դա տեղի կունենա 2027 թվականի առաջին ամիսներին)։ Շատ հաճախ նախագահը դառնում է նաև տոքսիկ իր շրջապատի և, մասնավորապես, իր պոտենցիալ իրավահաջորդների համար, հատկապես եթե նրանք նրա վարչակազմի անդամներ են, քանի որ ստիպված են լինում կրել նրա քաղաքական որոշումների պատասխանատվության ողջ բեռը։

Սակայն Թրամփն այստեղ պետք է բավականին զգույշ լինի և իր գործողություններով չվնասի իր իրավահաջորդներին, քանի որ դեմոկրատ նախագահի հաղթանակի պարագայում իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ կարող են սկսվել աննախադեպ հետաքննություններ, քրեական գործեր և դատական գործընթացներ, ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ 2020 թվականին, երբ նա չվերընտրվեց և հայտնվեց մի շարք հետաքննությունների կիզակետում։

Դրանք վերաբերում էին 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի իրադարձություններին և ընտրությունների արդյունքները փոխելու ենթադրյալ փորձերին, նախագահական պաշտոնը թողնելուց հետո գաղտնի պետական փաստաթղթերը պահելուն, Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերին, ինչպես նաև Նյու Յորքում իր բիզնես փաստաթղթերի կեղծման գործին։ Այս գործընթացներից մի քանիսը հանգեցրին քրեական մեղադրանքների, իսկ Նյու Յորքի գործով Թրամփը 2024 թվականին մեղավոր ճանաչվեց 34 կետով։

Հետևաբար, այս անգամ նա ավելի շատ բան ունի կորցնելու, քանի որ նման հետաքննությունների կիզակետում կարող են հայտնվել նաև նրա մերձավոր հարազատները՝ որդիները, փեսաները և այլն։ Այսպիսով, եթե Թրամփը քաղաքական առումով գուցե այլևս ոչինչ չունի կորցնելու և կարող է գնալ ընդհուպ մինչև ծայրահեղ քայլերի, ապա, հաշվի առնելով վերոշարադրյալը, անձնապես նա դեռ շատ բան ունի կորցնելու։

Ես անձամբ կարծում եմ, որ չնայած նախագահ Թրամփն արդեն իսկ «կաղ բադ» է, նա մինչև վերջին վայրկյանը փորձելու է իրացնել իր լիազորություններն ամբողջ ծավալով։ Չի բացառվում, որ հեռանալուց առաջ նա ներում շնորհի իրեն և իր շրջապատին՝ այդպիսով ապահովագրելով նրանց ապագա հետաքննություններից։ Սակայն քաղաքական առումով նրա ազդեցության անկման մեկնարկն արդեն տրված է»։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակ․ մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Երգիչ Մհերը Հայաստանում չէ․ ինչ է ասել երգիչը Գագիկ Ծառուկյանին Փաշինյանը մի նպատակով է կալանավորել․ Արման Աբովյանի խոսքը Մոսկվայում (video) Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել Տիգրան Ավինյանի կտրուկ պատասխանն Աննա Հակոբյանին (video) Վրաստանը հրաժարվել է․ որն է պատճառը Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին «Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am