Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը քննել է քաղաքական հայտնի գործերով դատավորը
24News-ի տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը քննել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը, որը և նրան մեկ ամսով կալանավորել է:
Պետրոսյանը քաղաքական այլ հայտնի գործերով դատավոր է, նրա վարույթում են գտնվում Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի գործերը:
