«Փաստ». «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում օրերս տեղի ունեցած բանավեճը՝ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի» մասին օրենքի նախագծի շուրջ, ավելի շատ հիշեցնում էր ֆինանսական իլ յուզիոնիստի ելույթ, որտեղ հանդիսատեսին փորձում են համոզել, թե դատարկ գլխարկից հանված ճագարը ոչ թե պարտքով է վերցված, այլ տեղական արտադրության «ռեկորդային աճի» արդյունք է։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առջև դրեց չոր ու դաժան թվերը. առևտրաշրջանառության դեֆիցիտը հասել է պատմական 18%-ի, իսկ վճարային դեֆիցիտը կազմում է 1,5 միլիարդ դոլար (այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ այն 700 միլիոն էր)։ Սա պարզապես վիճակագրական տող չէ, սա երկրի տնտեսական «արյունահոսության» ախտորոշումն է. Հայաստանից ավելի շատ փող է դուրս հոսում, քան մտնում։

Ֆինանսների նախարարի պատասխանն արժանի էր տնտեսագիտական Նոբել յան մրցանակի՝ «հանգստացնող ժանրում»։ Պարզվում է՝ ներմուծման այս ահռելի աճը պետք չէ շփոթել տնտեսական թուլության հետ. սրանք «կապիտալ և միջանկյալ պահանջարկի ապրանքներ են» (համապատասխանաբար 450 մլն և 600 մլն դոլարի աճով), որոնք «մեծացնում են մեր արտադրական հնարավորությունները»։

Ինչպես հակադարձեց Նարեկ Կարապետյանը, միջանկյալ ապրանքների ներմուծման նման կախվածությունը ոչ թե տնտեսական թռիչքի, այլ տեղական արտադրության և մրցակցային առավելությունների իսպառ բացակայության ապացույցն է։ Եթե դու ամեն ինչ՝ հումքից մինչև մեխ, ներմուծում ես դրսից, որպեսզի տեղում ինչ-որ բան հավաքես, դա արտադրություն չէ, դա ուրիշի տնտեսությունը ֆինանսավորելու ազնիվ ձգտում է։

Կարապետյանի ներկայացրած հաջորդ ցնցող փաստը վերաբերում էր տնտեսվարողների աջակցությանը։ Երկրի ողնաշարը հանդիսացող և 10 միլիարդ դոլար հարկ վճարող տնտեսվարողները պետությունից հետ են ստանում իրենց վճարած հարկերի ընդամենը 0,2-0,5%-ը։

Սա նման է նրան, որ ռեստորանում 100 000 դրամի պատվեր անեք, իսկ տնօրինությունը որպես «մեծահոգի աջակցություն» ձեզ 200 դրամանոց ծամոն նվիրի ու պնդի, թե խրախուսում է ձեր հաճախակի այցելությունները։ Նման պայմաններում տեղական արտադրողից մրցունակություն պահանջելը պարզապես աբսուրդի ժանրից է։

Նախարարության առաջարկած տնտեսական մոդելը պարզ է ու «հանճարեղ». ունենք ռեկորդային առևտրային ճեղքվածք, տեղական արտադրողին տալիս ենք փշրանքներ, իսկ արդյունքում առաջացած ահռելի դեֆիցիտը փակում ենք նոր պետական պարտքերով և քաղաքացիներին վարկային լծի տակ գցելով։

Իսկ երբ հարցը հասնում է վճարային հաշվեկշռի իրական դեֆիցիտին, նախարարությունը սիրով գնդակը գցում է Կենտրոնական բանկի դաշտ՝ խոստանալով, թե ԿԲ նախագահը կգա ու «վիճակագրական հարցը» կպարզաբանի։ Այսինքն, երբ գրպանումդ փող չկա, դա տնտեսական խնդիր չէ, դա պարզապես «վիճակագրական հարց» է, որը պետք է ճիշտ ձևակերպել։

Նարեկ Կարապետյանի դիտարկումները ցույց տվեցին, որ 2027 թվականի բյուջետային նախագիծը ոչ թե զարգացման, այլ պարտքային իներցիայի բյուջե է։ Քանի դեռ պետության տնտեսական քաղաքականությունը հիմնված է «վերցնենք պարտքը, փակենք ծակը» սկզբունքի վրա, իսկ տեղական տնտեսվարողը ստանում է իր վճարածի 0,5 %-ը, ռեկորդային դեֆիցիտները լինելու են մեր միակ «ստաբիլ» ձեռքբերումը։

Բայց հարց է առաջանում. մինչև ե՞րբ է պարտքով «շնչող» տնտեսությունը ներկայացվելու որպես հաջողության պատմություն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Երգիչ Մհերը Հայաստանում չէ․ ինչ է ասել երգիչը Գագիկ Ծառուկյանին Փաշինյանը մի նպատակով է կալանավորել․ Արման Աբովյանի խոսքը Մոսկվայում (video) Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել Տիգրան Ավինյանի կտրուկ պատասխանն Աննա Հակոբյանին (video) Վրաստանը հրաժարվել է․ որն է պատճառը Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին «Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am