Գերմանիայում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 60 մարդ
Գերմանիայի մի շարք քաղաքներում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 60 մարդ է ձերբակալվել, տուժել է ոստիկանության 27 աշխատակից։ Այս մասին հայտնել է Բեռլինի ոստիկանությունը X սոցիալական ցանցում։
«Այս պահի դրությամբ իրականացվել է շուրջ 60 ձերբակալություն, այդ թվում՝ գույքը վնասելու, մարմնական վնասվածքներ հասցնելու, իրավապահներին դիմադրություն ցույց տալու, զենքի և պայթուցիկ նյութերի մասին օրենքները խախտելու, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու դեպքերով»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
