«Հրապարակ»․ Պինգ-պոնգի մասնագետը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակասությունների ու զավեշտի մեջ ենք ապրում: Մեկ տարի, մեկ ամիս, մեկ շաբաթ առաջ ասված խոսքը, ձեռնարկված քայլը մեկ էլ պարզվում է` «ուժը կորցրել է» այլեւս, դարձել առոչինչ: Ոչ մի խոստում ու նախագիծ իր ավարտին չի հասցվում մեզանում, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը իր խոստումները չկատարելուց այլեւս չի ամաչում: Ոչինչ հրաժարականի եւ ներողություն հայցելու պատճառ չի դառնում: Ահա` մի ամբողջ արտաքին գործերի նախարար հայտարարում է, որ Ադրբեջանը մեզնից չի պահանջում Սահմանադրությունը փոխել, բայց եթե չփոխենք, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրի: Իր ղեկավարը` Նիկոլ Փաշինյանը, ավելի միանշանակ է ասում՝ եթե չփոխենք Սահմանադրությունը, չկատարենք Ադրբեջանի պահանջները, պատերազմ կլինի: Նույնիսկ չի թաքցնում, որ մենք միակողմանիորեն ենք հրաժարվել մեր պահանջներից: Ասում է` խաղաղության փաստաթուղթը պինգ-պոնգի սկզբունքով տեւական ժամանակ փոխանցում էինք իրար` մենք մեր պահանջներն էինք առաջ քաշում, իրենք` իրենցը, ինչ-որ պահից որոշեցինք պինգ-պոնգից հրաժարվել:

Այսինքն, մեր պահանջներից հրաժարվեցինք եւ համաձայնեցինք ադրբեջանական պահանջների հետ: Եթե ավելի խորանանք ու հետ գնանք` հազարավոր նման պինգպոնգներից հրաժարվելու դեպքեր կհայտնաբերենք: Օրինակ, ժամանակին հստակ հայտարարում էր, որ անկլավներ չկան, դրանց իրավական հիմքերը բացակայում են, հետո այս պինգ-պոնգից հրաժարվեց: Ասում էր` եթե չկա Լաչինի միջանցքը, չի կարող լինել Մեղրիի միջանցք, սրանից էլ հրաժարվեց, ուղղակի խորամանկորեն Մեղրիի միջանցքի անունը ԹՐԻՓՓ դրեց: Ասում էր` Արցախի պատճառով մենք պատանդ ենք եղել, չենք զարգացել, Արցախը չլինի` ազատ ու ծաղկուն կապրենք: Պարզվեց` դա էլ էր սուտ, բլեֆ: Արցախը տալը մեզ խաղաղություն ու երջանկություն չբերեց»:

Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթ

 

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ #ՈՒՂԻՂ․ Էրդողանը Նիկոլին ասել է՝ «կապիկություն» կանես, մինչև հարցը լուծենք․ Կարինե Նալչաջյան (video) Կռիվ ԱԺ-ում Արման Եղոյանի և Լիլիթ Գալստյանի միջև․ «Մի՛ ընդհատեք ինձ․․․» (video) Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին. factor.am Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս վեց ամսով Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA «Տարոն Չախոյանի խայտառակ ու սադրիչ հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին» (video) Խայտառակություն․ «Շտապօգնությունը» ՔԿՀ մտնելու խնդիր է ունեցել, չի կարողացել մոտենալ․ լիազոր դեսպան (video) Իշխանազավթ Նիկոլի համար կալանավայրը դարձել է մահապատժի վայր․ Աննա Մկրտչյան (video) ՔՊ-ականի արձագանքը՝ նախկին ԱԽՔ՝ Արմեն Գրիգորյանի՝ Փաշինյանին քննադատելու մասին (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ռազմական ոստիկանությունը լրագրողին տանից գողացել է և իր կամքին հակառակ բաներ ստիպել (video) ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ Հայաստանի անդամակցության որոշումից. Վալենտինա Մատվիենկո Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից․ Մատվիենկո Գազամատակարարման վթարային դադարեցում Վթարային ջրանջատում է Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ-ն միացել է արյան դոնորության նախաձեռնությանը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա #ՈՒՂԻՂ․ Կործանարար հանդիպում․ ի՞նչ կտա Փաշինյանն Ալիևին Դուբլինում․ Նարինե Դիլբարյան (video) ՀՀ վարչապետի տեսանյութերը լայն արձագանք են գտել Թուրքիայում Փաշինյանն Արտակ Մանգասարյանին ազատել է պաշտոնից Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է․ ինչ նախագիծ էր քննարկվում «Հրապարակ». Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է կադրային ջարդը «Gazel»-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին Ի՞նչ բուժակ, ու՞ր է եղել բժիշկը. 1 ժամում մարդուն ինֆարկտից հասցրել են մшհվան. Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am