The New York Times․ ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգն աճում է
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը գտնվում է ԱՄՆ պաշտոնյաների և դիվանագետների դեմ մահափորձեր նախապատրաստելու առաջադեմ փուլում։ Միևնույն ժամանակ, Թեհրանում սպասում են ԱՄՆ-ի և Իսրայելի նոր լայնածավալ հարձակմանը։
Սպառնալիքների ֆոնին Վաշինգտոնն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները։ Ավելի վաղ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի ռազմաբազայից դուրս էր բերել B-1 ռմբակոծիչները։
Պենտագոնը նաև ընդլայնել է Իրանի դեմ հնարավոր հարվածների թիրախների ցանկը՝ դրանում ներառելով երկրի էներգետիկ և կարևոր տնտեսական ենթակառուցվածքները։
