Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն

Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է․ նրա մահվան հանգամանքները մեկ տարի անց դեռ բացահայտված չեն։
Բորիս Ավագյանը, հիշեցնենք, մահացել է 2025թ․ սեպտեմբերին, Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսարանի շենքում։ Սեպտեմբերի 23-ին ռուսական ԶԼՄ-ները նախ տարածեցին, թե Բորիս Ավագյանը փախել է դատարանից և թաքնվել հյուպատոսարանում, մինչդեռ վերջինս կապ էր հաստատել «Փաստինֆո»-ի հետ և հայտնել, որ ցանկանում է հանձնվել Հայաստանի իրավապահներին՝ ՀՀ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում, սակայն Հայաստանը հրաժարվում է իր քաղաքացուն ստանալու գործընթացն սկսել։ Այս ահազանգերից ժամեր անց հայտնի դարձավ Բորիս Ավագյանի մահվան մասին, նրա մարմինը հայտնաբերվել էր հյուպատոսարանի զուգարանում՝ կտրած-ծակած վնասվածքի հետքերով։ Ռուսական տելեգրամյան ալիքները նախ շրջանառության մեջ էին դրել Ավագյանի ինքնասպանության վարկածը, սակայն ավելի ուշ հրապարակվել է լուսանկարներ, որոնք մտորելու տեղիք էին տալիս. կադրերում երևում է արյունոտ խոհանոցային դանակ՝ Ավագյանի մարմնի կողքին, իսկ լվացարանում՝ արյան հետքեր։

Նրա մահվան հանգամանքները քննվում են նաև ՀՀ իրավապահ մարմինների կողմից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։ Ավագյանի՝ աճյունը ՀՀ տեղափոխելուց հետո իրականացվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Թե ինչ եզրակացություն է ստացվել՝ քննչական մարմինը չի հստակեցնում։
ՔԿ-ից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Բորիս Ավագյանի՝ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Հարցերին, թե արդյո՞ք պարզվել է մահվան պատճառները, նրա մարմնին բռնության այլ հետքեր հայտնաբերվել են, թե ոչ, արդյո՞ք դեպքի վայրի զննություն իրականացվել է և պարզվել՝ Հյուպատոսարանի շենքում թաքնվելու պատճառները՝ ՔԿ-ից չեն պատասխանել, անգամ չեն հստակեցրել, թե կա արդյո՞ք որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում, թե ոչ։

Կառույցից մանրամասներ հայտնելուց հրաժարվել են՝ նախաքննական գաղտնիքին հղում կատարելով։

Նշենք, որ Ավագյանը մեղադրյալի կարգավիճակում էր Հայաստանում և Ռուսաստանում քննվող գործերով: ՀՀ-ում քննվող վարույթով Ավագյանի նկատմամբ հետախուզում էր իրականացվում փողերի լվացման, պետական սահմանն ապօրինի հատելու համար, ռուսական կողմը նրան դատարանի առջև էր կանգնեցրել ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերից խուսափելու գործով: Ռուսաստանում Ավագյանի փաստաբան Տարասենկոն դեպքից հետո «Ազատությանը» հայտնել էր, որ ռուսական կողմը Ավագյանի վերաբերյալ քրեական գործը փակել էր՝ Ուկրաինայի դեմ պատերազմում մասնակցելու դիմաց, Ավագյանն ընդունել էր մեղքը։ Ավելի ուշ, սակայն, որոշել էին գործը վերաբացել՝ չեղարկելով ՊՆ-ի հետ պայմանագիրը։

դիտվել է 550 անգամ
Լրահոս
Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am