Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է սոցիալական ցանցերի կարճ տեսանյութերով ցույց տալ, որ մայրաքաղաքում աշխատանքը եռում է, խնդիրները լուծվում են, իսկ քաղաքապետարանում ամեն ինչ վերահսկելի է։ Սակայն ռիլերի և իրականության միջև տարբերությունը գնալով ավելի տեսանելի է դառնում․ քաղաքապետարանի ու վարչական շրջանների շուրջ առաջացող սկանդալները ոչ թե ընդդիմության կամ արտաքին ուժերի կողմից հորինված պատմություններ են, այլ հաճախ հենց Ավինյանի նշանակած պաշտոնյաների մասնակցությամբ կամ նրանց աշխատանքի հետևանքով առաջացած խնդիրներ։

Վերջին օրերի ամենաթարմ օրինակը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Կատվալյանը հուլիսի 13-ին նշանակվել է վարչական շրջանի ղեկավար, իսկ քաղաքապետարանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նախկինում եղել է նաև Երևանի քաղաքապետի խորհրդական և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն։

Այժմ նրա անունը կրկին հայտնվել է աղմկահարույց պատմության կենտրոնում։ Մալաթիա-Սեբաստիայի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ի գործակարգավարական նիստի ժամանակ Կատվալյանն իրեն սպառնացել է՝ ասելով, թե «թևից կբռնի, դուրս կշպրտի»։ Դավթյանը այդ մասին գրավոր դիմել է վարչապետին, քաղաքապետին և Տարածքային կառավարման նախարարությանը։ Կատվալյանը, իր հերթին, հերքել է ոչ կոռեկտ կամ վիրավորական արտահայտություններ անելու հանգամանքը և պնդել, որ իր գործողությունները կապված են եղել աշխատանքային կարգապահության և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ։

Կատվալյանի նշանակվելուց հետո Մալաթիա-Սեբաստիայում մեկ այլ պաշտոնյա՝ ընդհանուր բաժնի պետ Նվարդ Նազարեթյանը, նույնպես ահազանգել է, որ իրեն հորդորել են սեփական դիմումով հեռանալ աշխատանքից, իսկ հրաժարվելուց հետո ստացել է նկատողություն։ Այս հանգամանքները ևս հրապարակային դարձան։

Ու այստեղ արդեն հարցը միայն մեկ պաշտոնյայի վարքագծին չի վերաբերում։ Հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու այն կադրային քաղաքականության համար, որի արդյունքում Երևանի տարբեր օղակներում պարբերաբար նման պատմություններ են առաջանում։

Քաղաքապետարանի համար իսկական խայտառակություն էր հունիսի 23-ի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բախումը։ Տեսանյութերում երևում էր, որ քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ ներգրավված էին ընդդիմադիր ավագանու անդամների հետ ծեծկռտուքի մեջ։

Այսինքն՝ խնդիրը արդեն համակարգային հարցի է վերածվում․ երբ քաղաքապետարանի պաշտոնյաների շուրջ մեկը մյուսի հետևից աղմկահարույց պատմություններ են առաջանում, պատասխանատվությունը միայն կոնկրետ պաշտոնյայի վրա դնելը բավարար չէ։ Քաղաքապետը հենց այն մարդն է, որը ձևավորում է իր թիմը, նշանակում պաշտոնյաներին և նրանց աշխատանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնում։

Հատկանշական է նաև, որ հենց Ավինյանն ինքն է տարբեր առիթներով հրապարակավ դժգոհել իր ենթակա կառույցների աշխատանքից։ Օրինակ՝ դեռ հունվարին նա հայտարարել էր, որ վարչական շրջանների աշխատանքից դժգոհ է՝ մատնանշելով ձնամաքրման և վարչական տուգանքների հետ կապված խնդիրներ։

Իսկ հունիսին արդեն քաղաքապետը ստիպված էր խոսել Երևանի փողոցներում իրականացվող աշխատանքների որակի մասին՝ հայտարարելով, որ եթե Կիևյան կամրջի ասֆալտապատման հետ կապված խնդիր լինի, քաղաքապետարանը գումար չի վճարի։

Այս ամենի ֆոնին քաղաքապետարանի սոցիալական ցանցերի ռիլերը մեկ այլ իրականություն են ներկայացնում՝ աշխատանքային այցեր, նորոգված փողոցներ, բարեկարգված տարածքներ, նոր ծրագրեր և քաղաքային կյանքի «գեղեցիկ» կադրեր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 343 անգամ
Լրահոս
ՔՊ-ականները երեկ մեր հասցեին ստեր էին տարածում․ մենք կոռուպցիան ենք բարձրաձայնում. ընդդիմադիր (video) ԱՊՀ-ում Փաշինյանը զգացել է՝ իշխանությունը կարող է կորցնել ու խայտառակվել է․ Երվանդ Բոզոյան (video) Ես ինձ զսպում եմ՝ կոշտ խոսք չասեմ․ «Մտա, տեսա շատ նեղ ՔՊ-ական շրջանակով այս հարցն են քննարկում» (video) Արցախցին նեղը գցեց ՔՊ-ականներին․ «Կոնկրե՛տ ասեք՝ ինչից ենք մենք տուժել» (video) «Խփնված Սասու՛ն, էդ զինված ադրբեջանցին, որ աղջկադ վրա հարձակվեր, ինչ կասեիր»․ մանկավարժ (video) 25 հազար դրամով էդ ինչ եք փաթեթավորում․․․ խայտառակ գնումներ են արել․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Վեճ սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. lurer.com Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՇՏԱՊ․ Պիտի պատասխան տաս ասածիդ համար․ Սամվել Հակոբյանը բղավում է ոստիկանների վրա (video) Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ Լարված իրավիճակ․ «Սերոբի՛կ, էսքան անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու» (video) 2 հատ քարի համար դուք խայտառակ եղաք․ առևտրական (video) Էդքան ինքնավստահ եք, մինչև հասնում եք դատարանի դահլիճ․ փաստաբանը Շինարարների փողոցում (video) «Մեզ էլ են սպանելու»․ քաղաքացին բղավում է (video) «Սիրտը կկանգնի, մի՛ արեք»․ ոստիկանները քաշքշելով տանում են քաղաքացուն (video) Ինչպես սև բերետավորը հարձակվեց քաղաքացու վրա (video) Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ Դեմքդ «աբիժնիկի» դեմք ա․ քաղաքացին՝ Աջափնյակի թաղապետին (video) Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am