«Հրապարակ» թերթը գրում է. Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված երիտասարդ գիտնականների 37-րդ եվրոպական մրցույթում՝ EUCYS 2026-ում, Հայաստանը ներկայացնող Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը եւ Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» համատեղ նախաձեռնության հատուկ մրցանակին։ Երիտասարդների ներկայացրած Airify նախագիծը վերաբերում է եգիպտացորենի կեղեւի կենսազանգվածից կենսաքայքայվող եւ ինքնամաքրվող օդի ֆիլտրի ստեղծմանը։
Մրցույթը համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր երիտասարդական գիտական մրցույթներից մեկը։ Հայաստանից Airify նախագծով մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել «Այբ» կրթական հանգույցի աշակերտներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանն ու Հովհաննես Մանուկյանը։ Հատկանշական է, որ նախագծի հեղինակներից Հովհաննես Մանուկյանը Կարեն Կարապետյանի թոռն է՝ Նարեկ Կարապետյանի քրոջ որդին։ Երիտասարդն արդեն իսկ ընդունվել է աշխարհի 50 լավագույն համալսարաններից մեկը համարվող Շոտլանդիայի համալսարան՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը