«Հրապարակ» թերթը գրում է. Հանրակրթական դպրոցներում վերջին տարիներին փակցվեց Փաշինյանի սիրելի կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Առաջ փակցված էր «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խոսքը, որը Մեսրոպ Մաշտոցը գրել էր՝ գրերի գյուտից հետո։ Առաջ իմաստուններին հասկանալու եւ կյանքի իմաստն ըմբռնելու համար էին սովորում, հիմա՝ լավ ապրելու։ Իջեւանի դպրոցներում եւս փաշինյանական լոզունգն է փակցված։ Մենք Տավուշի մարզպետին հարցում էինք արել․ «Ո՞ւմ հրահանգով, որ օրենքի որ դրույթով է Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների պատերին փակցվել «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը»։ Մեզ պատասխանել են․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների պատերին «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը փակցվում է նոր կառուցված եւ վերանորոգված դպրոցներում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ»:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը