Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ընդհանուր 17 մլն 602,76 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։
Ինչպես հայտնում է APA-Economics-ը՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին հղումով, այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,08%-ը։
