Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO

Սաուդյան Արաբիան և Եմենի կառավարությունը հութիների ակտիվացման պատճառով ԱՄՆ-ին են դիմել աջակցության խնդրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով արաբական երկրներից մեկի դիվանագետի։

Ըստ հրապարակման՝ դիվանագետն ասել է, որ Եմենն ԱՄՆ-ից խնդրել է վերսկսել աջակցությունը երկրի զինված ուժերին և հումանիտար ծրագրերին։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան նույնպես փորձում է Սպիտակ տան ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակի վրա։

«Ընդունել այն, որ հութիները վերահսկելու են Եմենի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, հավասարազոր է Սաուդյան Արաբիայի համար ազգային անվտանգության մշտական ​​ճգնաժամի», – պարզաբանել է աղբյուրը։

Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ն, ըստ երևույթին, կնախընտրի խուսափել ակտիվ գործողություններից։

«Ամերիկացիները չեն ցանկանում ներքաշվել տարածաշրջանում որևէ հակամարտության մեջ, բացառությամբ Իրանի, թեև իրականում դա ԱՄՆ-ի ռազմավարական անհաջողությունն է», – հավելել է նա։

Եմենում հակամարտությունն սկսվել է 2014 թվականին. 2022 թվականից ի վեր այնտեղ տիրում էր հարաբերական անդորր։ 2026 թ. հուլիսի սկզբից երկրի տարբեր շրջաններում ակտիվացել են կառավարական զորքերի և հութիների միջև մարտերը։

Սեպտեմբերի 3-ից հութիները խոշոր հարձակման են անցել և գրավել Կարմիր ծովի ափամերձ մի քանի շրջան, որոնք գտնվում էին կառավարության ուժերի վերահսկողության տակ: Շարժումը նաև գրավել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Փերիմ կղզին: Ըստ Եմենի կառավարության՝ վերջին շաբաթների մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 500 զինվոր: Երկրում տեղահանվածների թիվը հասել է 85 000-ի:

Զուգահեռաբար հութիները շարունակում են փոխադարձ հարվածները Սաուդյան Արաբիայի հետ, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Լեզվակռիվ՝ թաղապետի և Արթուր Չախոյանի միջև․ իրավիճակը նորից լարվեց (video) Բա տիկի՛ն, այսպես ՀԷՑ-ը խլեցին Սամվել Կարապետյանից, հետո՝ Գագիկ Ծառուկյանից․ Անժելա Թովմասյան (video) «Թրամփը սպասում է Զելենսկու կորստին․ Պուտինը մի հարց է հենց հիմա լուծում»․ Քաղաքագետ (video) Ինչ իրավունքով դուք պետք է ստանաք բարձր աշխատավարձեր․ ավագանու անդամն՝ Ավինյանին ու ՔՊ-ին (video) Պատգամավորների բացահայտումը․ «Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ հավելյալ գումար գրեն» (video) ՔՊ-ականները երեկ մեր հասցեին ստեր էին տարածում․ մենք կոռուպցիան ենք բարձրաձայնում. ընդդիմադիր (video) ԱՊՀ-ում Փաշինյանը զգացել է՝ իշխանությունը կարող է կորցնել ու խայտառակվել է․ Երվանդ Բոզոյան (video) Ես ինձ զսպում եմ՝ կոշտ խոսք չասեմ․ «Մտա, տեսա շատ նեղ ՔՊ-ական շրջանակով այս հարցն են քննարկում» (video) Արցախցին նեղը գցեց ՔՊ-ականներին․ «Կոնկրե՛տ ասեք՝ ինչից ենք մենք տուժել» (video) «Խփնված Սասու՛ն, էդ զինված ադրբեջանցին, որ աղջկադ վրա հարձակվեր, ինչ կասեիր»․ մանկավարժ (video) 25 հազար դրամով էդ ինչ եք փաթեթավորում․․․ խայտառակ գնումներ են արել․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Վեճ սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. lurer.com Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՇՏԱՊ․ Պիտի պատասխան տաս ասածիդ համար․ Սամվել Հակոբյանը բղավում է ոստիկանների վրա (video) Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ Լարված իրավիճակ․ «Սերոբի՛կ, էսքան անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու» (video) 2 հատ քարի համար դուք խայտառակ եղաք․ առևտրական (video) Էդքան ինքնավստահ եք, մինչև հասնում եք դատարանի դահլիճ․ փաստաբանը Շինարարների փողոցում (video) «Մեզ էլ են սպանելու»․ քաղաքացին բղավում է (video) «Սիրտը կկանգնի, մի՛ արեք»․ ոստիկանները քաշքշելով տանում են քաղաքացուն (video) Ինչպես սև բերետավորը հարձակվեց քաղաքացու վրա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am